...

Ի՜նչ մեղք եք

Ի՜նչ մեղք եք

Ալեն Սիմոնյանի ընտանիքին պատկանող Freenews.am կայքը գրում է. «ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառմանը Հանրապետության հրապարակում ներկա էին գրեթե բոլոր բարձրաստիճան պետական այրերը, բացառությամբ նրանց, ովքեր բացակայում էին հարգելի պատճառով: Ուշագրավ էր սակայն Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությունը առ այն, որ ՀՀ անկախության օրը կլինի Արցախում: Սա առնվազն անարգանք է պետական ինստիտուտների նկատմամբ: Երևանի քաղաքապետ դարձած դերասան Հայկոն առաջին անգամ չէ, որ անդավաճան մնալով իր մասնագիտությանը՝ սուտ հայրենասիրություն է խաղում: Հայրենասեր խաղացող դերասան Հայկոն ավելի ճիշտ կաներ տոներ Չեխիայի անկախության տոնը, քանզի Հայկոյի հայրենիքը վաղուց Չեխիան է, որտեղ անշարժ գույք է ձեռք բերում ու ներդրումներ անում»:

«ՉԻ». Ամբողջը հասկացանք. Հայկ Մարությանը կրկին դերասան է, իսկ Ալեն Սիմոնյանը պետական այր, հեղափոխության հիմնադիր հայրերից մեկը:

Բայց կա մի հանգամանք, որը հակասում է առողջ բանականությանը և քաղաքագիտությանը:

Ընդունենք, որ Հայկ Մարությանը «դավաճանել է» իրեն քաղաքապետ դարձրած ուժին, վերջին ընտրությունների ժամանակ իրեն պասիվ է պահել՝ մտածելով, որ կարող է չհաղթեն:

Բայց բացի քաղաքապետից կա նաև ավագանի, որտեղ մեծամասնություն է կազմում «Իմ Քայլը» դաշինքը: Հիմա պարզաբանեք՝ իրենք է՞լ են դերասան, սուտի հայրենասեր և ի վերջո դավաճան: Եթե այո, ասեք՝ մենք էլ իմանանք: Եթե համարձակություն ունեն, թող անվստահություն հայտնեն քաղաքապետին, թե չէ Ալեն Սիմոնյանը սահմանափակվում է իրեն ենթակա կայքերի էջերում այսօրինակ անորակ պասկվիլներ տեղադրելով:

Այսպես ձեզ ավելի խղճալի վիճակում եք դնում: Բայց դուք էս ի՜նչ մեղք եք:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1159 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ