...

Ձեռքդ ետ տար ստատուսի վրայից

Ձեռքդ ետ տար ստատուսի վրայից

Դուք դեռ չգիտեք: Ալեն Սիմոնյանը ստատուս է գրել Հայկ Մարությանի մասին: Չէ, դա գիտեք, բայց չգիտեք, որ ինքը այդ ստատուսը որպես կինոյի սցենար է գրել: Հիշել է իր հին, դերասանական անցյալը: Կինոյում մի դրվագը կարող է նկարահանվել մի քանի դուբլից, Ալեն Սիմոնյանն էլ իր ստատուսը կարող է գրել մի քանի դուբլից:

Վատ ռեժիսոր չի, եթե իր ստատուսն առայժմ 7 անգամ գրել, ջնջել է: Ամենաշատը տանջվել է տկզար բառի վրա: Մի քանի դուբլներում տկզար է գրել, հետո խմբագրել է, դարձրել՝ տկար, հետո նորից փոշմանել, սարքել տկզար: Ստեղծագործական խառը դվիժենիների մեջ է, չի կողմնորոշվում

Ներկայացնում ենք Ալեն Սիմոնյանի ստատուսի տարբեր դուբլերը: Միանգամից ասենք, որ այս պահին 7 դուբլ է, բայց կարող է դրանց թիվը աճել

Դուբլ 1

Զզվանք ու ցավ ապրեցի՝ լսելով նախկին քաղաքապետի վերջին ելույթը: Եսակենտրոն, ջղաձգվող, ուրացող մի մարդու ելույթ, ով իր դավաճանությունն ու ապիկարությունն արդարացնելու համար պատրաստ է ինչ սուտ ասես ասելու և ինչ թեմա ասես շահարկելու: Շատ բան կարող եմ ասել քո մասին, Տկզար, էնքան շատ, որ դեղերդ ու տանը տարիներով փակվելը քեզ հետ չեն բերի, բայց էս անգամ էլ չեմ ասի, որովհետև իմ մեղքն էլ կա, իմ լռելով, իմ` քեզ պաշտպանելով՝ ի հեճուկս ամեն բանի, իմ հանդեպ քո արածների, այդ արածներին մատների արանքով նայելու պատճառով և քեզ ներելու հետևանքով, քո նման պորտաբույծը դեռ գոյություն ուներ: Չե´մ ասի... Դրա փոխարեն, գնա վերհիշիր քո էն 2 տասնյակից ավելի ընկերների անունները, ում դու գցեցիր ու դավաճանեցիր: Ու չհամարձակվես մեր Երևանի անունը տալ կամ իմ թիմի անդամներից խոսել: Դու Երևան ու ՔՊ խոպան էկած տղա էիր, քո քաղաքը Պրահան է, իսկ քո թիմը՝ փողը, շաատ փողը: Ամոթ քեզ, Տկզար

Դուբլ 2

...Ի հեճուկս ամեն բանի, իմ քո նկատմամբ արածին մատների արանքով նայելու պատճառով և քեզ ներելու հետևանքով, քո նմանը պորտաբույծը դեռ գոյություն ուներ: Չեմ ասի: Դու Երևան ու ՔՊ խոպան էկած տղա էիր քո քաղաքը Պռահան է, իսկ քո թիմը փողը, շաատ փողը:

Դուբլ 3

Դու Երևան ու ՔՊ խոպան էկած տղա էիր քո քաղաքը Պրահան է, իսկ քո թիմը փողը, շաատ փողը: Ամոթ թեզ Տկզար

Դուբլ 4

Շատ բան կարող եմ ասել քո մասին, տկա՛ր, էնքան շատ, որ դեղերդ ու տանը տարիներով փակվելը քեզ հետ չեն բերի... Ամոթ քեզ, տկա՛ր:

Դուբլ 5

Շատ բան կարող եմ ասել քո մասին, տկա՛ր: Դու Երևան ու ՔՊ խոպան էկած տղա էիր, քո քաղաքը Պրահան է, իսկ քո թիմը՝ փողը, շաատ փողը:

Դուբլ 6

Շատ բան կարող եմ ասել քո մասին, Տկզար..., Ամոթ քեզ, Տկզար:

Դուբլ 7

Դու Երևան ու ՔՊ «խոպան» էկած տղա էիր...

շարունակելի

ՎԱՐԿԱՆԻՇ

   2725 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ