...

Կլոունը կլոունի համար լավ է, քան մի սուրու սերիալը

Կլոունը կլոունի համար լավ է, քան մի սուրու սերիալը

Դերասան և երգիչ Ռիչարդ Մադլենյանը մեկնաբանություն է թողել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Հայկ Մարությանի վերաբերյալ հայտնի ստատուսի տակ: Մադլենյանը գրել է. «Երբ 30 տարի նողկալի գողաբոզական մշակույթ քարոզող կլոունին բերում և կարգում եք քաղաքապետ, վերջը լինում է էսպես»:

«ՉԻ». Մի բան ասենք, կարող է՝ չհավատաք: Ռիչարդ Մադլենյանի անունը մինչև հիմա մեզ անծանոթ էր: Ասացինք՝ մտնենք տեսնենք՝ ով է, ինչացու է: Պարզվեց, հեռուստասերիալներում է խաղացել: Հայկական: Իսկ ով թեկուզ 5 րոպե հայկական սերիալ է նայել, գիտի, թե այն գողաբոզական ինչ մշակույթ է պարունակում: Ու տարիներ շարունակ ինչպես են այդ մշակույթը քարոզում: Ու հիմա այս մարդը եկել, Հայկոյին մեղադրում է մի բանում, որով ինքն է տարիներ շարունակ զբաղվել:

Սա դեռ հեչ: Բայց որ այդ ամենը Ռիչարդն ասում է Ալեն Սիմոնյանին, էս մեկն իսկականից վերջն է, քանի որ ստացվում է, որ Ալեն Սիմոնյանին էլ է գողաբոզական մշակույթ քարոզող կլոուն համարում: Որովհետև Ալեն Սիմոնյանը Հայկ Մարությանի հետ միասին նկարահանվել է բազմաթիվ սքեթչերում: Ավելին ասենք, այնպիսի սերիալներում ու ֆիլմերում է հայտնվել, որ թող ու փախի: 18+ է, դրա համար չենք պատմում, թե այդ ֆիլմերում ինչ է քարոզել ԱԺ նախագահը: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   5135 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ