...

Իդիոտ ինտելեկտուալները

Իդիոտ ինտելեկտուալները

«Վազգեն Մանուկյանի դեմ ո՞ւմ էին հանում՝ ֆեյքերին ու հայհոյախոս կանանց, իսկ հիմա Ստյոպա Սաֆարյանի դեմ հասարակության ինտելեկտուալ հատվածն է դուրս եկել». սա հատված էր քաղաքագետ Արծրուն Պեպանյանի հարցազրույցից՝ տրված 168.am կայքին:

«ՉԻ». Արծրուն Պեպանյանը, ինչպես նաև նրա բախտակից շատ քաղաքագետներ, այդպես էլ չընկալեցին, որ ժողովուրդը վաղուց բացահայտել է իրենց և ամենևին էական չէ՝ իրենք իրենց էլիտա են երևակայում, թե ասենք՝ կուրտիզանուհի:

Այդ նույն էլիտան, որն այսօր փորձում է հեգնել ժողովրդին՝ նրան անվանելով զոմբի և ֆեյք, 20 տարի սպասարկում էր Քոչարյանին ու Սարգսյանին և արդյունքում իր էլիտար ծառայությունների շնորհիվ նրանց հասցրեց տոտալ մերժման և բանտ:

Հետաքրքիր է՝ այդ ինտելեկտուալներին ո՞ր տեսակետն էր ավելի հոգեհարազատ: Ավելի ընդունելի էր, երբ Սերժ Սարգսյանը Վազգեն Մանուկյանին անվանում էր իդիո՞տ, թե՞ Վազգեն Մանուկյանի «մեծահոգությունը», որ համաձայնեց գնալ և աշխատել իրեն իդիոտ հռչակածի ենթակայության տակ:  

Այդ նույն «ինտելեկտուալները» ներկայումս առանց ամոթի զգացման պաշտպանում են հայհոյախոս մի տիկնոջ, որն օրեր առաջ խորհուրդ էր տալիս ԱԺ փոխնախագահին հղիության թեստ հանձնել: Սրանք նույն ինտելեկտուալներն են, որ ժամանակին աշխատելով հայտնի ՊՈԱԿ-ում՝ բացել են հազարավոր ֆեյք աքաունթներ և հիմա դրանցով ծաղրում, ահաբեկում և վիրավորում են Հայաստանի քաղաքացիներին:

Եվ ամենևին էական չէ՝ 50 դոլարով ֆեյսբուքյան գրառում են անում, թե 500 դոլարով հարցազրույց տալիս: Իհարկե, թանկ ու էժան ծառայություններ մատուցողներն ունեն որոշակի դասակարգում, բայց, միևնույն է, նրանք ունեն ընդհանուր անվանում՝ «նախկին ռեժիմի ժամկետանց ինտելեկտուալներ»:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1116 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ