02.08.2021   22:00
361

Իմաստը ո՞րն է


«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով նրան, որ ՔՊ-ն հայտարարել է, որ մտադիր է 44-oրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ձևավորել, որին կներգրավվեն նաև խորհրդարանից դուրս գտնվող ուժերի ներկայացուցիչները, ասել է. «Այդ ինստիտուտը ստեղծվել է ընդդիմության համար, որպեսզի ընդդիմությունը կարողանա այս կամ այն հարցի շուրջ իրականացնել քննություն: Իշխանությունը քննիչ հանձնաժողով ստեղծելով իրեն դնում է անհարմար վիճակում, որովհետև իշխանությունն ունի դատախազություն, ԱԱԾ,  ՀՔԾ, Քննչական մարմիններ: Այսինքն՝ այդ բոլոր մարմիններն անգործունակ են, և հիմա պետք է ԱԺ-ում ստեղծվի քննիչ հանձնաժողով, որը օժտված չէ որևէ լուրջ լիազորությա՞մբ: Սա շարքային պոպուլիզմ է, որով փորձում են մաքրել իրենց մեղքերը: Բացառվում է, որ «Պատիվ ունեմ» դաշինքը մասնակցի այդ քննիչ հանձնաժողովի աշխատանքին»:

«ՉԻ». Պետք է խոստովանել, որ Արթուր Վանեցյանը այս հարցում տրամաբանական մեկնաբանություններ է արել: Որովհետև պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար իշխանություններն ունեն իրավապահ մարմիններ: Եթե ինչ-որ կասկածներ ունեն, թող իրավապահներին հրահանգեն, ստուգեն, քրեական գործ հարուցել, նախաքննություն իրականացնեն, պարզեն ճշմարտությունը:

Բայց եթե իշխանություններն այդքանը ունենալով՝ մի հատ էլ իրենց համար քննիչ հանձնաժողով են ստեղծում, ապա նշանակում է, որ չեն վստահում իրավապահ մարմիններին: Այդ դեպքում թող իրավապահ մարմիններում նշանակեն իրենց վստահելի մարդկանց: 

Կամ, եթե այդ հանձնաժողովում պետք է լինեն խորհրդարանից դուրս գտնվող ուժերի ներկայացուցիչները, այդ դեպքում այս խորհրդարանի իմաստը ո՞րն է: Այսինքն՝ սա նշանակում է չվստահել նաև այս խորհրդարանին: Խորհրդարանական հանձնաժողով՝ խորհրդարանից դուրս գտնվող ուժերի մասնակցությամբ՝ սա ի՞նչ է:

Կամ էլ՝ փոխեք քննիչ հանձնաժողովի անունը և նպատակները: Հայտարարեք, որ այդ հանձնաժողովը ուսումնասիրելու է 44-oրյա պատերազմում նախկին իշխանությունների գործունեության և ունեցած դերակատարության հանգամանքները: Այ, դա արդեն լրիվ հասկանալի կլինի: 

Դրա համար քաղաքական առումով ճիշտ կլիներ, եթե հանձնաժողովը ղեկավարեր ընդդիմության ներկայացուցիչը: Էլի իշխանությունները թող որոշեն՝ ում ընտրեն, թող մնացած անդամների մեծամասնությունը ՔՊ-ից լինի, բայց լրիվ այլ վերաբերմունք կլինի այդ հանձնաժողովի նկատմամբ:



 Պիտակներ

         Արթուր Վանեցյան

››› Չարենց. Դաշնակցականներին (Ներբող քաղաքական)
››› Սա քո պատերազմն էր, Նիկո՛լ
››› Ոչ ոք չի թաքցրել տարածքներ զիջելու փաստը
››› Քայլ արեք, իրար կերեք
››› Արմեն Շեկոյան. Միջնորդը
››› «Չորրորդ իշխանություն» թերթի և 4rd.am կայքի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
››› Ո՞ւմ ձեռնտու չէ 200 միլիոն դոլարի ներդրումը
››› Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը
››› Իշխելու թշվառությունն ու փառքի արվեստը
››› Անասնաֆերմա՝ Նարեկ Սարգսյանից Նիկոլ Փաշինյանին... Տիգրան Ավինյանին էլ
››› Մերժվածների ջղակծկումների և վարչապետի ձախողումների արանքում
››› Ո՞վ է եղել իրական դավաճանը
››› Երբ թիրախավորվում է լռությունը
››› Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Ատելության խոսքը, ամբոխահաճությունը և տրամաբանությունը
››› Տաշիրյան սարդոստայն
››› Գործող Սահմանադրությունը կարող է ոչնչացնել հեղափոխությունը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամսվա ամենաընթերցվածները


















Էս չե՞ք դուք
Էս չե՞ք դուք
06.09.2021 / 1284