08.07.2021   22:00
751

Ինչ արել եք, ձեր դեմ է դուրս գալիս


Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Արգիշտի Քյարամյանը պարգևատրվել է «Արիության մեդալով»: Մեկ այլ հրամանագրով, Գրիգորի Խաչատուրովն ազատվել է 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից:

«ՉԻ». Արգիշտի Քյարամյանի մասով շատ չերկարացնենք. երբ ինքը պատվավոր թոշակի գնա, պաշտոնների, կոչումների և մեդալների ամենահարուստ հավաքածուն է ունենալու: Մենակ կենսագրություն կարդալը մի կես ժամ է տևելու:

Հիմա՝ Գրիգորի Խաչատուրովի մասով: Արդեն աղմուկ են հանել, որ իշխանությունները ձերբազատվում են մեր հերոսներից, որ սա տարածքներ զիջելու համար է, հետապնդում են Գրիգորիին, որովհետև նա Յուրի Խաչատուրովի որդին է և այլն: Հիմնականում նախկին իշխանության ներկայացուցիչներն են այս մասին հայտարարում:

Սրա վատը, գիտե՞ք, որն է: Որ Նիկոլ Փաշինյանը դեռ չի արել մի բան, որը ժամանակին արած չլիներ Ռոբերտ Քոչարյանը: Կամ, այսպես ասենք. չկա մի այնպիսի հանցանք, օրինախախտում, վատ բան, որը քոչարյանականները վերագրում են այս իշխանություններին, ու դա արած չլինի Քոչարյանը:

Ասում են՝ մեր հերոս զինվորականի հետևից են ընկել: Բան չասեցինք. Գրիգորի Խաչատուրովը հմուտ, փորձառու զինվորական է, գուցե քաջ է, իրեն լավ է դրսևորել: Բա որ Քոչարյանն ընկել էր Սմբատ Այվազյանի հետևից, վերջինս զինվորական մեծ անցյալ չունե՞ր: Չդնենք, էլի, Քոչարյանի կողմից հետապնդված ու ազատազրկված հարյուրավոր ազատամարտիկների, զինվորականների շարքը ներկայացնենք: 

Ասում են՝ Յուրի Խաչատուրովի որդին է, դրա համար են հանում գործից: Բա որ Քոչարյանը Վանո Սիրադեղյանի տարեց եղբոր հետևից մի ամբողջ զինված ջոկատ էր ուղարկել նրա գյուղ, ու 75-ամյա մարդուն տնից հանեցին, տարան բանտ գցեցին, էս դուք չե՞ք արել: Ու այսպես հարյուրավոր օրինակներ կարող ենք նորից բերել, թե ոնց էին մեկի եղբորը նստեցնում, մյուսի կնոջը գործից հանում, երրորդի հոր բիզնեսը խլում: Հարյուրներով:

Կամ ասում են՝ ինչի՞ են Արգիշտի Քյարամյանին պարգևատրել, ի՞նչ է արել որ: Չեն ասում, որ Քոչարյանի օրոք ամենաշահութաբեր ձեռնարկությունը մեդալ արտադրող կոմբինատն էր: Տարածաշրջանի ամենամեդալունակ երկիրն էինք դարձել: Ում պատահի, մեդալ էր տալիս, ամեն իքի-բիրի կոչում էր տալիս ու վաստակավոր սարքում: 

Հիմա սրանք ինչի՞ց են բողոքում: Ժամանակին ոնց դուք եք վարվել բոլորի հետ, հիմա էլ ձեր հետ նույն ձև են վարվում: Ավելին ասենք, այն, ինչ հիմա իշխանություններն են անում, նույնը քոչարյանականներն էին անելու, եթե իշխանության գային: 

Իսկ սրա վատն այն է, որ այսօր քաղաքական դաշտը ահա այսպիսի իշխանության և այսպիսի ընդդիմության ձեռքում է: Որտեղ քաղաքականություն չկա. այլ կա միմյանց հոշոտելու, մինչև վերջին խազը մյուսին ծնկի բերելու պայքար: Դե, կերեք իրար: 



 Պիտակներ

         Արգիշտի Քյարամյան, Գրիգորի Խաչատուրով

››› Չարենց. Դաշնակցականներին (Ներբող քաղաքական)
››› Սա քո պատերազմն էր, Նիկո՛լ
››› Ոչ ոք չի թաքցրել տարածքներ զիջելու փաստը
››› Քայլ արեք, իրար կերեք
››› Արմեն Շեկոյան. Միջնորդը
››› «Չորրորդ իշխանություն» թերթի և 4rd.am կայքի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
››› Ո՞ւմ ձեռնտու չէ 200 միլիոն դոլարի ներդրումը
››› Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը
››› Իշխելու թշվառությունն ու փառքի արվեստը
››› Անասնաֆերմա՝ Նարեկ Սարգսյանից Նիկոլ Փաշինյանին... Տիգրան Ավինյանին էլ
››› Մերժվածների ջղակծկումների և վարչապետի ձախողումների արանքում
››› Ո՞վ է եղել իրական դավաճանը
››› Երբ թիրախավորվում է լռությունը
››› Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Ատելության խոսքը, ամբոխահաճությունը և տրամաբանությունը
››› Տաշիրյան սարդոստայն
››› Գործող Սահմանադրությունը կարող է ոչնչացնել հեղափոխությունը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը
››› Տանը վեր ընկնելու ժամանակները
››› Անցյալի պատանդները

Ամենաընթերցված
































37-ի երկրպագուն
37-ի երկրպագուն
07.01.2021 / 6479