«Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իր հրաժարականի հանրային պահանջ չկա: Հիմա եկեք հասկանանք՝ Փաշինյանի հրաժարականը պահանջում են խորհրդարանական երկու քաղաքական ուժերը, բոլոր արտախորհրդարանական ուժերը, հանրապետության նախագահը, Կաթողիկոսը և Արամ Ա-ն»:
Հարցադրման հեղինակը Նաիրա Զոհրաբյանն է:
«ՉԻ». Իրականում սա շատ լավ հարց է: Հասարակությունը ցանկանում է նոր ընտրություններ, ոչ թե հեղաշրջում և արդյունքում՝ վերոհիշյալ խմբերի գրպանային վարչապետ:
Եթե առաջնորդվենք Զոհրաբյանի տրամաբանությամբ, ապա 2018 թվականին Սերժ Սարգսյանը չպետք է հրաժարական տար: Այն ժամանակ նրա հետ էր վերոհիշյալ խորհրդարանական ընդդիմությունից առնվազն մեկը՝ «Բարգավաճը», որի մեծամասնությունը քվեարկեց, որպեսզի Սարգսյանը ընտրվի վարչապետ:
Սարգսյանի հետ էր հիմա արտախորհրդարանական, իսկ այն ժամանակ խորհրդարանական Դաշնակցությունը:
Սարգսյանի հետ էին զույգ կաթողիկոսները և Արմեն Սարգսյանը, որին ընդամենը մի ամիս առաջ էր Սերժ Սարգսյանը նախագահ կարգել:
Իմիջիայլոց, Զոհրաբյանը համեստություն է արել և չի նշել, որ հրաժարականին կողմ է նաև Ռոբերտ Քոչարյանը: Նայեք՝ չնեղանա և հեղաշրջումից հետո բազմաչարչար թագավորի գլխին հերթական բամփելու թեման չբացվի:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: