...

Ինչ տնփեսա, լրիվ Բեթմեն

Ինչ տնփեսա, լրիվ Բեթմեն

Միքայել Մինասյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Նույնիսկ չհամարձակվեք երևալ Պարգև քահանայի տեսադաշտում և Սիսիանի եկեղեցու մատույցներում։ Մտքներովդ չանցնի, որ կարող եք նույնիսկ թթու խոսք ասել կամ ծուռ հայացքով նայել նրան, սրբապիղծներ։

Տեր հայրը կարող է նույնիսկ ձեզ ների, ի վերջո քահանա է, բայց շատերը, այդ թվում ես՝ ոչ։ Խստորեն պատժելու եմ։ Պատժելու եմ որպես հայ, որպես տղամարդ, որպես Առաքելական եկեղեցու հետևորդ ու միայն դրանից հետո կթողնեմ ձեզ դատեն օրենքի ամբողջ խստությամբ։

Ու քանի որ բոլորդ ստրկամիտ անասուն եք և միայն ուղիղ խոսքն եք հասկանում, կրկնում եմ՝ ֆիզիկական հաշվեհարդար կլինի ցանկացածի հետ, ով տեր հորը մոտենա։ Հասկացա՞ք։

Հ.Գ. Խաչակիրները, հանուն եկեղեցու, պատժի շատ տեսակների չունեին։ Վիրավորողի կա´մ ականջներն էին կտրում, կա´մ ոտքերը ջարդում»։

«ՉԻ». Ամեն դեպքում քաղաքական պայքարը՝ քաղաքական պայքար, իշխանության վերադարձը՝ մեծ երազանք, բայց Սերժ Սարգսյանը պետք է աչքաթող չանի փեսայի հոգեկան առողջությանը սպառնացող ահագնացող վտանգները:

Խոհանոցային տեսանյութերը քիչ էին, հիմա էլ իրեն Բեթմեն է երևակայում: Սոչիի հյուրանոցից կամ տանից ինչպե՞ս ես պատժելու: Պատժող էիր, գայիր ընտանիքիդ պատիվը պաշտպանեիր: Գայիր և բացատրություններ պահանջեիր բոլոր նրանցից, ովքեր, ելնելով քրեական գործերի նյութերից, հորդ՝ Արա Մինասյանին մեղադրում են հիվանդանոցի փողերը յուրացնելու մեջ: Երկու տարուց ավել թաքնվելու փոխարեն գայիր և պատժեիր բոլոր նրանց, ովքեր աներոջդ անվանում են «սալյարկի գող»:

Բոլոր նրանք, ովքեր խնդիրներ չեն տեսնում ռևանշի դեպքում, թող ուշադիր կարդան նախկին առաջին փեսայի այս գրառումը: Իշխանությունը վերադարձնելու դեպքում նրանք վրեժ են լուծելու ժողովրդից՝ 2.5 տարի իշխանությունից զրկվելու, թալանի միջոցով հարստությունը բազմապատկելու և քաղաքական հակառակորդներից անպատիժ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու հնարավորությունից զրկվելու համար: Ահա այդպիսի հեռանկար է սպասվում շատ հայաստանցիների:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1937 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ