«Զորավարժություններից շատ մի վախեցեք»․ Անդրանիկ Քոչարյան:
«ՉԻ». Չէ հա, ինչի՞ց պետք է վախենանք, պարոն Քոչարյան: Ձեր պես իշխանություն ունենք, դիվանագիտական խողովակներով հեսա մի այնպիսի հարված կհասցնեք, որ կմոռանան, թե ինչու են հավաքվել Կարսում:
Հազար ու մի վախենալու առիթ ունենք, թուրք-ազերիների զորավարժությունը ի՞նչ մի վախենալու առիթ է:
Օրինակ՝ վախենում ենք ընդդիմության ցույցերից, փողոցները փակելուց, Նիկոլ դավաճան գոռացողներից, պատգամավորների դեմ ակցիա իրականացնողներից: Իսկ զորավարժությունը առանձնապես վախենալու առիթ չէ:
Իսկ սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը և դրան նախորդած նույնպես թուրք-ազերի համատեղ զորավարժությունները պարզապես համընկան: Պետք չէ դրանց միջև կապ տեսնել:
Բայց ամեն դեպքում հորդորում ենք պարոն Քոչարյանին չսահմանափակվել մեկ կամ երկու ճեպազրույցով: Ճիշտ կանի՝ ամեն երեկո Հ1-ի եթերով դիմի ժողովրդին, հանգստացնի և բարի գիշեր մաղթի:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: