Անհասկանալի է, թե ինչու է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը նվազեցվում ընդամենը 6 ամսով:
Չէ՞ որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր է կնքվել, սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա է անցկացվել, Ադրբեջանը պաշտոնապես հանձն է առել որոշ ժամանակ հետո ճանաչելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Թուրքիան դիվանագիտական կապեր է հաստատել Հայաստանի հետ ու բացել է սահմանները: Այդքանից հետո ինչո՞ւ է այսքան քիչ ժամանակով նվազում պարտադիր զինվորական ծառայությունը:
Բանակում ժամանակ սպանելու, հարկատուների վրա լրացուցիչ ծախս լինելու փոխարեն երիտասարդները կարող են ավելի շուտ վերադառնալ իրենց տները և, օրինակ, ոչխար պահելով՝ լրացուցիչ արժեք ստեղծել:
Այլևս խաղաղության դարաշրջան է, իմաստ չունի մի քանի տասնյակ հազարանոց բանակ պահել: Իսկ եթե որոշ երիտասարդներ շատ են ցանկանում համազգեստ հագնել, թող դառնան պարեկ:
Մեկդ խորովածի բույր տարածեք Փաշինյանի ննջասենյակում. գուցե զարթնի: