«Երևանում իրականացվել են անկանոն կառուցապատումներ, և արդյունքում Երևանը բացի տուժելուց ոչ մի բան չի ստացել», հայտարարել է Տիգրան Ավինյանը։
Երևանը «ջանդամը», երևանցինե՛րը ոչինչ չեն ստացել, իսկ ավելի ճիշտ՝ ոչինչ չեն ստացել շատ կոնկրետ երևանցիներ։ Հասկանալի է՝ Տիգրան Արմենիչի գլխավորությամբ։ Իսկ դա արդեն իսկապես խայտառակություն է, որովհետև եթե Երևանում անկանոն կառուցապատումներ են իրականացվում, անպայման պետք է դրա դիմաց «ինչ-որ բան ստանալ» ու կառուցապատումները հռչակել «կանոնավոր»։ Ինչքա՞ն կարելի է «փողի վրա նստած՝ փող ուզել»։
Իսկ եթե հնարավոր չէ «ինչ-որ բան ստանալ»՝ պետք է ապամոնտաժել «անկանոն կառուցապատումները»։ Բայց՝ անպայման տեսախցիկների առջև։ Իսկ հետո, արդեն առանց տեսախցիկների, նույն անպատասխանատու կառուցապատողներին այլ վայրում շինթույլտվություններ տալ՝ այնպես, որ քաղաքն «ինչ-որ բան ստանա»։ Իսկ ավելի ճիշտ՝ կոնկրետ քաղաքացիները։ Տիգրան Արմենիչի զգոն հայացքի ներքո։