...

Իրենց նորմերն ուրիշ են

Իրենց նորմերն ուրիշ են

Politik.am-ը լուր է հրապարակել, որ Գյումրիում 70-ն անց մի քաղաքացի է մահացել, որը՝ ըստ կայքի աղբյուրների, նախնական սիմպտոմներով հիվանդ է եղել կորոնավիրուսով։ ՀՀ առողջապահության նախարարությունը հերքել է այդ տեղեկությունը:

Մենք էլ բազմաթիվ աղբյուրներ ունենք: Մեր շրջապատում շատ կան բժիշկներ, այդ թվում՝ համաճարակաբաններ, մենք ամեն օր տարբեր տեղերից տեղեկություններ ենք ստանում՝ կորոնավիրուսի տարածման, դրա օջախների վերաբերյալ, մեկ-մեկ շատ տագնապալից լուրեր են մեզ հայտնում: Բայց մենք զերծ ենք մնում այդ ամենը հրապարակելուց, քանի որ կա մի բան. տարրական էթիկա: Մեր դեպքում, դրան գումարվում է լրագրողական էթիկան:

Այսինքն, եթե մենք կորոնավիրուսի հետ կապված որևէ տեղեկություն ստանանք, մինչև պատկան մարմիններից պարզաբանումներ չստանանք, հաստատ չենք հրապարակի: Նույնիսկ եթե մամուլի հետ կապված սահմանափակումները չլինեին: Որքան էլ նման լուրը սենսացիոն հնչի, որքան էլ՝ լայքեր ու դիտումներ ապահովի, միևնույն է, էթիկան պետք է պահպանել:

Իսկ ահա վերոհիշյալ կայքը տարրական այդ էթիկայից դուրս է: Դե, հիմա ո՞նց չասես. որովհետև քոչարյանական է: Լեզվի տակ ոսկոր չունեն, սահմաններ չեն ճանաչում, պետք է հրապարակել, կհրապարակեն, առանց ճշտելու, առանց ստույգ իմանալու: 

Թքած ունեն, որ առողջապահության նախարարությունը գերծանրաբեռնված գրաֆիկով է աշխատում, ու ամեն մի նման լուրը հերքելու վրա ժամանակ ծախսելով՝ նշանակում է այդ ժամանակը խլել վարակի դեմ պայքարի աշխատանքներից: Բացատրես, չբացատրես, մեկ է, քոչարյանականների մոտ ժամանակը կանգնած է, այն չի ենթարկվում համամարդկային, համընդհանուր նորմերին, դրանք նորմեր են, որ իրենք են հնարել ու միայն դրանով են առաջնորդվում:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1479 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ