...

Իսկ դու բանակում ծառայե՞լ ես

Իսկ դու բանակում ծառայե՞լ ես

Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը հայտարարել է, որ Հայոց բանակի տարեդարձի առթիվ Երևանում չկա տոնական տրամադրություն. «Բանակի, զինվորականության, հրամանատարության, մեր խաղաղ կյանքն ապահովող նախագահների վերաբերմունքն է պակասում։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ վերաբերմունքը. ճնշումների և հալածանքների տակ են։ Դա անում է մի թիմ, որի առնվազն 50 տոկոսը բանակի հետ որևէ առնչություն չի ունեցել»։

«ՉԻ». Լավ կլիներ, իհարկե, որ բանակի և նրա հետ չառնչվողների մասին խոսեր մեկը, որն ինքն է ծառայել բանակում: Համենայնդեպս, Աղվան Վարդանյանի կենսագրությունում ոչ մի տող չգտանք, որ նա ծառայել է:

Բայց սա մի կողմ. ուշադրություն դարձրեք, որ նախկին դաշնակցականը Բանակի տոնի առթիվ հիշատակում է միայն Արցախի նախկին ղեկավարությանը, այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանին:

Թեպետ վերջինս բանակի հիմնադրման հետ որևէ կապ չունի: Եվ ոչ մի խոսք բանակի իրական հիմնադիրների մասին, առաջին հերթին՝ ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի: Իրենք իրենցով կենսագրություններ ու պատմություններ են հորինել, իրենց վերագրել բաներ, որոնց երբեք չեն առնչվել, ու համարում են, որ այդպես էլ կա, քիչ է մնում, մեզ էլ համոզեն, որ բանակ հիմնադրողներն իրենք են:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1740 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ