...

Իսկ մենք զգուշացրել էինք, որ բախումներ են լինելու

Իսկ մենք զգուշացրել էինք, որ բախումներ են լինելու

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը գրել է. «Քիչ առաջ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Մեզ բոլորիս պետք է սթափվել, այսպես շարունակել չի կարելի։ Ալենի հետ հեռախոսազրույց եմ ունեցել։ Պատահարի մասին հայտնել եմ ոստիկանապետ Արման Սարգսյանին»:

«ՉԻ». Կոնստանտին Տեր-Նակալյանն էլ մի լուսանկար է հրապարակել, որտեղ «Ադեկվատի» Արթուր Դանիելյանի դեմքը արյունոտված է, և գրել է, որ Ալեն Սիմոնյանն է հարձակվել նրա վրա:

Զգում ենք, որ իշխանությունները աստիճանաբար իրավիճակը բաց են թողնում վերահսկողությունից: Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև վեճի մանրամասները հայտնի չեն, բայց վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, որ Հանրապետությունը աստիճանաբար ինչ-որ քաոսային վիճակի մեջ է գլորվում:

Նույնիսկ եթե Արթուր Դանիելյանն է մեղավոր, իրական պատասխանատուն իշխանությունն է, որ ոստիկանություն չունի: Որ արդեն օրը ցերեկով վենդետաներ են տեղի ունենում, սոցցանցերում հայհոյանքներ, շանտաժ ու սպառնալիք են իրար հասցեի տեղում, հաշվեհարդարներ են գնում... Մի հատ կարա՞ք ձեզ հավաքեք, լրջանաք: Ինչ է, ամեն օր պիտի գրե՞նք, որ լրջացեք:

Մենք արդեն մի քանի անգամ զգուշացրել ենք, որ եթե այսպես թավիշ-թավիշ խաղան, բանը հասնելու է բախումների: Ու լուրջ բախումների: Որքան հասկանում ենք, առայժմ հասցեատեր չունեն մեր զգուշացումները: 

 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2018 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ