...

Իսկ ո՞ւր են ոչմիթիզականները

Իսկ ո՞ւր են ոչմիթիզականները

5165 կուսակցության նախագահ Կարին Տոնոյանը՝ անդրադառնալով Գեղարքունիքի մարզում այսօր առավոտյան տեղի ունեցած ռազմական բախումներին, գրել է. «Այս անգամ «ոչմիթիզականներն» են հաղթելու. 1-ին նախագահ, ոչմիթիզականների նկատմամբ ձեր սարկազմն էլ չի բորբոքվո՞ւմ.... թե Գեղարքունիքն ու Արարատի մարզերն էլ են գրավյալ տարածքներ..... դե, խոսեք, ինչո՞ւ եք անհետացել, ավելի շուտ՝ վերցրեք ձեր որդիներին ու մեկնեք սահման, հերթը ձերն է, դե, ապացուցեք ձեր այդքան բարձրաձայնած «խաղաղասիրությունը», ապահովեք մեր խաղաղությունը»:

«ՉԻ». Հաշվի առնելով, որ Կարին Տոնոյանը արցախյան վերջին պատերազմում զավակ է կորցրել, կփորձենք հնարավորինս մեղմ մեկնաբանել նրա մտքերը: 

Թեպետ ահավոր բարդ է: Եթե ոչ՝ անհնար: Ինչևէ, եթե ասում է՝ «ոչ միթիզականներն» են հաղթելու, ապա հարց է առաջանում՝ իսկ ո՞ւր են այդ ոչմիթիզականները: Որտե՞ղ են, ինչ որ չեն երևում: Չեն երևում, որովհետև մտել են մկան ծակերը: Սպանես, դուրս չեն գա այնտեղից: Նրանք «Մկների ժողովի» հերոսներն են, որոնք միայն ճառ ասել գիտեն: Դե թող հաղթեն, ո՞վ է ձեռքները բռնել:

Նույնիսկ այս իրավիճակում, երբ պատերազմը անմիջականորեն բախում է մեր դռները, էլի Լևոնին են մեղավոր կարգում: Էն Լևոնին, որը 23 տարի է՝ պետության ղեկը հանձնել է հենց «ոչմիթիզականներին», ասել՝ դե գնացեք, հաղթեք, չխանգարեմ: 

Այս «ոչմիթիզականները» մեզ հիշեցնում են թոքախտավորի, որը, իմանալով, որ անբուժելի է, սկսում է բոլորի վրա թքել: Քանի որ չի կարողանում բուժվել, փորձում է մյուսներին էլ հիվանդ դարձնել: Հիմա իրենց ոչմիթիզականության արդյունքում երկիրը վարի տալով՝ հիվանդության մեղքը գցում են նրանց վրա, ովքեր, ի դեպ, փորձել են իրենց բուժել, դեղատոմսերն էլ գրել, տվել են: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2284 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ