...

Լավրովից ի՞նչ եք ուզում

Լավրովից ի՞նչ եք ուզում

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ռուսաստանցի և արտասահմանցի լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է, որ եթե հաջողվեր Ղարաբաղի հարցում ավելի շուտ պայմանավորվածության գալ դիվանագիտորեն, ապա  5 շրջանները, միևնույն է` անցնելու էին Բաքվին, պարզապես խաղաղ ճանապարհով:

«Մենք կնախընտրեինք, որպեսզի ողջ հակամարտությունը կարգավորվեր շատ վաղուց՝ այն սկզբունքների հիման վրա, որոնք մշակել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնց մասին, ի դեպ, մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի նախագահը վերջին շրջանում խոսել է և ընդգծել սեփական պատրաստակամությունն այդ սկզբունքների հիման վրա իրականացնել այն, ինչ առաջարկվել էր համանախագահների կողմից:

Եթե այդ ուղիով ընթանայինք, ապա արդյունքը, երևի թե, կլիներ համարյա թե նույնական այն հարցում, ինչ վերաբերում է 5 շրջանների, իսկ հետագայում՝ 2 շրջանների ազատմանը, բայց, առաջին հերթին՝ դա կարվեր անարյուն, և երկրորդը՝ դա կարվեր վերջնական քաղաքական կարգավորման հետ համատեղ»:

«ՉԻ». Լավրովի այս հայտարարությունների մեջ որևէ վիրավորական բառ չգտանք, բայց ամբողջ խոսքը մի մեծ ապտակ ու հայհոյանք է ոչմիթիզականների հասցեին: Մարդը բերան-բերան ասում է, որ պետք է այսպես լիներ, չուզեցիք, ստացել եք ուրիշ բան: 

Ու այսքանից հետո շատերը դեռ Ռուսաստանի և ռուսների հասցեին մուննաթ են գալիս: Թե բա՝ մեզ դավաճանեցին, քցեցին, թուրքերի հետ դաշինք կնքեցին և այլն: 

Գոնե հիմա մի քիչ ուղեղը աշխատեցնեն: Բայց չէ: Լավրովը ազնվորեն ասում է, որ հնարավոր ամեն ինչ արել են, որ հարցը խաղաղ ճանապարհով փակվի, բայց դե, ինքն ի՞նչ իմանար, որ մեր մոտ Բաքուն գրավելու ու Գյանջան Ուտիք դարձնելու հեռահար ծրագրեր կային: 

«Չորրորդ իշխանություն», թիվ 35, 2020

ՎԱՐԿԱՆԻՇ

   1633 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ