...

Գնացեք ու Նիկոլի կողքին կանգնեք

Գնացեք ու Նիկոլի կողքին կանգնեք

Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը հրապարակել է դեռևս 2016թ. հուլիսին մի խումբ քաղաքական և հասարակական գործիչների կողմից ստորագրված հռչակագիրը, որում ասվում է. 
«Բացարձակապես անընդունելի է ցանկացած պատճառով, պատճառաբանությանբ, պատրվակով կամ ձևով Արցախի սահմանադրությամբ ամրագրված, հայկական զինված ուժերի կողմից 2016թ. ապրիլի 1-ի դրությամբ վերահսկվող որևէ տարածքի զիջումը, փոխանցումը կամ հանձնումը այլ երկրի, ուժի կամ կառույցի, ինչպես նաև այդ նպատակով իրականացվող քարոզչությունը: Նման արարքը կդիտարկվի պետական հանցագործություն և մեղավորները ենթակա կլինեն համարժեք պատասխանատվության: Անընդունելի ենք համարում ներկայումս բանակցությունների հիմք հանդիսացող «տարածք կարգավիճակի», «տարածք խաղաղության» կամ «տարածք ավելի կայուն իրավիճակի» դիմաց սկզբունքները»:

Ապրի պրն Աթանեսյանը: Շատ ուշագրավ և կարևոր փաստ է հիշեցրել: Մանավանդ, երբ տեսնում ես, թե ովքեր կան ստորագրողների շարքում. Լարիսա Ալավերդյան, Արա Պապյան, Արման Մելիքյան, Դավիթ Սանասարյան, Վահան Բաբայան, Վարդգես Օվյան, Արծրուն Պեպանյան և, էս ամենավերջում ենք թողել, որպես տորթի «վիշինկա»՝ Ավետիք Իշխանյան:

Ու էս մարդիկ այսօր այնքան երես ունեն, որ Նիկոլ Փաշինյանին պիտակներ ու որակումներ են տալիս. դավաճան, հողատու, կապիտուլյանտ և այլն: Մի հատ բացեք, նայեք, սրանք հիմա ինչեր են գրում: Եթե Նիկոլ Փաշինյանը դավաճան է, ուրեմն՝ դուք էլ հետն եք դավաճան, որովհետև Փաշինյանը ձեր ստորագրած հռչակագրի համաձայն է գործել: Համարեք, որ ինքն էլ է միացել ձեր հռչակագրին, բացարձակապես անընդունելի է համարել բանակցությունների հիմք հանդիսացող «տարածք կարգավիճակի», «տարածք խաղաղության» կամ «տարածք ավելի կայուն իրավիճակի» դիմաց սկզբունքները:

Դրա արդյունքում ստացել ենք պատերազմ, որտեղ պարտվել ենք: Բայց հիմա այս մարդիկ, ովքեր ժամանակին «ոչմիթիզի» հռչակագիր են ընդունել, ձեռքերը լվացել են, ղրաղ քաշվել, ու Նիկոլ են քլնգում: Յանի իրենք հայրենասերն են, Նիկոլը՝ դավաճանը: Ձեզանից յուրաքանչյուրն արել է այն, ինչ Նիկոլ Փաշինյանն է արել: Ավելին, անելու էր այն, ինչ Նիկոլն է արել: 

Հիմա սրանք իրենց դիվաններին վեր ընկած, ամեն օր ստատուսներ են գրում՝ հայրենիքի փրկության, ազգի փրկության, ստոր և դավաճան իշխանությունների ու էլի լիքը բաների մասին. բոլորը ներկայացնելու զահլա չկա: Երբ որ նաև իրենք են այս պարտության հիմքերը դրել: Նիկոլն ինչ արել է, ձեր պահանջով է արել, գնացեք, կողքին կանգնեք ու հետը կիսեք այս աղետի պատասխանատվությունը: Բացի Արա Պապյանից. ինքը կարող է պատասխանատվությունը կիսել միայն Ջասթին Թրյուդոյի հետ: 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ