...

Իսկ ո՞ւր են փաստերը

Իսկ ո՞ւր են փաստերը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը  ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասել էր. «Ես վստահ եմ, որ 2018-ի դեկտեմբերյան խայտառակ ընտրություններով հանդերձ ՀՀԿ-ն խորհրդարանական կուսակցություն էր, որովհետև ունեմ բազմաթիվ փաստեր, ոչ միայն ես, տասնյակ, հարյուրավոր իմ ընկերները, որոնք վկայում են այն մասին, որ 2018-ին ՀՀԿ-ն պարզապես չթողեցին խորհրդարան»:

«ՉԻ». Շատ-շատերի պես մենք էլ ենք մասնակցել այդ ընտրություններին՝ որպես ընտրող և դիտորդ: Ճիշտն ասած, որևէ կեղծիք, 5000 դրամների բաժանում, «Գազել» այդպես էլ չենք տեսել: 

Եվ ընդհանրապես, այն ժամանակ իշխանությունները ընտրությունները կեղծելու կարիք չունեին, որովհետև եթե նույնիսկ ամբողջ քարոզարշավի ընթացքում ծպտուն չհանեին կամ հիմարություններ ասեին, մեկ է՝ մարդիկ նրանց օգտին էին քվեարկելու, քանի որ հեղափոխական էյֆորիան դեռ համատարած բնույթ էր կրում: Ավելին, այն ժամանակ գնում էին ընտրատեղամասեր՝ ոչ միայն իմքայլականներին ձայն տալու, այլ նաև նախկիններին մերժելու: Հեղափոխական ժամանակներին բնորոշ երևույթ է սա:

Հիմա մենք մի կողմ ենք դնում այն հարցը՝ ճի՞շտ են արել, որ այս իշխանություններին ընտրել են, թե՞ սխալ: Կյանքը ցույց տվեց, որ շատ-շատերն են փոշմանել իրենց ընտրության համար, բայց կեղծել այդ ընտրությունների արդյունքներն անիմաստ էր: 

Լավ կլիներ, որ Արմեն Աշոտյանը ներկայացներ այդ փաստերը, թե ինչ են արել իշխանությունները, որ ՀՀԿ-ին թույլ չտան խորհրդարան մտնել: Գուցե իսկապե՞ս եղել են, մենք էլ իմանանք: Ընտրակեղծարարներին պատժելը վաղեմության ժամկետ չունի:
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   750 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ