...

Ժամ առ ժամ հետ է բերելու

Ժամ առ ժամ հետ է բերելու

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Twitter-ի իր էջում գրել է. ««Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումը վտանգելը ծանր հետևանքներ է ունենալու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ապագայի համար»:

«ՉԻ». Մի խոսքով, այսպես հասկացանք, ոչ մի օր առանց Վանեցյանի չի ստացվում: Դե, ո՞վ կպատկերացներ, որ աշխարհի ամենաբազմակողմանի զարգացած ու բանիմաց մարդն է: Բոլոր ոլորտներից գլուխ է հանում՝ բացառությամբ ազգային անվտանգության: Մի քանի օր է, ինչ սոցցանցերում գրանցվել է, արդեն հասցրել է նույնիսկ ծննդատների հարցին անդրադառնալ:

Այդպես էլ եղել է. հենց Վանեցյանը ԱԱԾ-ի պետի պաշտոնից հեռացվել  է, գլուխը թափ է տվել, սթափվել, և ո՜վ սարսափ, տեսել է, որ երկիրը վարի է գնում: Հանկարծ ու հասկացել է, որ Հրայր Թովմասյանին ճնշում են, Սորոսը Հայաստանը ծնկի է բերում, ծննդկաններին հատուկ ստիպում են երեխա չծննդաբերել, մամուլը ազատ չէ, Արցախը ծախում են... հիմա էլ ինչ-որ չարագործներ «Արմաթ» լաբորատորիաների ֆինանսավորումն են վտանգել: Թեպետ դժվար ինքն իմանա, թե ինչ է այդ «Արմաթը», բայց ամոթ իշխանություններին, որ վտանգում են:

Պետք է ժամ առ ժամ հետևել Վանեցյանին էջին. այնքան սարսափելի բաներ կարող ենք իմանալ մեր և մեր երկրի իրական վիճակի մասին:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3929 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ