...

Ժը սուի մալադ(եց)

Ժը սուի մալադ(եց)

ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանման համաձայն՝ Ֆրանսիան մերժել է Հայաստանին արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, որովհետև դա կարող էր առաջացնել «ծայրահեղ անբարենպաստ հետևանքներ, մասնավորապես՝ տարիքի կամ առողջական վիճակի հետ կապված»։

Հեյ գիտի ջահելություն․․․ Մինչդեռ ընդամենը մի քանի տարի առաջ Սուրիկ Խաչատրյանը հրաշալի մարզավիճակում էր (տեսախցիկների առջև ճարպիկ ոստյուններով քացի էր տալիս կանանց), անքնությամբ չէր տառապում (իր տան պատշգամբից կրակելով մարդ էին սպանում, իսկ ինքը ննջարանում հանգիստ քնած էր ու նույնիսկ չարթնացավ), և այլն։ Բայց ֆրանսիական դատարանը, իհարկե, փոքր-ինչ խեղաթյուրել է իրականությունը։ Սուրիկ Խաչատրյանի արտահանձնումը մերժելու բուն պատճառը ոչ թե նրա տարիքն է կամ առողջական վիճակը, այլ ժլատությունը։ Կարող էր, չէ՞, մնալ Հայաստանում, որոշ սաստիկ բարեգործական հիմնադրամների անանուն նվիրատվություններ անել, դառնալ բարեխիղճ գործարար ու շարունակել քացի տալ սրան-նրան։ Բայց մարդը որոշել է «ապրել և շարունակել բուժումը» Ֆրանսիայում։ Երևի ամեն դեպքում ավելի էժան է նստում։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   892 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ