...

Լինելու բանը լինելու է

Լինելու բանը լինելու է

Հակակոռուպցիոն դատարանում կայացել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, նրա հարազատների և փոխկապակցված անձանց դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով: 

Դատախազությունը պահանջել է Սուրիկ Խաչատրյանից և նրա ազգականներից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել տարբեր գույքեր, օբյեկտներ, հողատարածքներ, բաժնետոմսեր և այլն:

«ՉԻ». Իշխանություններին մի հատ հարց ունենք. Սուրիկ Խաչատրյանից ու նրա ընտանիքից բռնագանձում եք լիքը ունեցվածք, որոնք ապօրինի ծագում ունեն: Հասկացանք: 

Իսկ մտածե՞լ եք, որ վաղը նույն այս բռնագանձման պահանջներով ձեր դուռն են թակելու: Եթե դուք հիմա անում եք այն, ինչ Սուրիկ Խաչատրյանն է արել:

Օրինակ՝ երեկ Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը հրապարակել է տեղեկություն Երևանի քաղաքապետարանի կողմից պետական գնումների ընթացակարգի խախտման մասին։ Բարձրաձայնվել է գնման գործընթացի, այդ թվում նաև շինաշխատանքների մրցույթներում եղած աղաղակող խախտումների մասին: Մարդը փաստեր և փաստաթղթեր է հրապարակել, թե ոնց են պետական գնումների անվան ներքո մեծ գումարներ յուրացվում:

Էդ գնումների մեխանիզմներն ովքե՞ր են կազմակերպում ու իրականացնում: Պարզ է, չէ՞, որ դա Լիսկան չի, այլ իշխանության հետ փոխկապակցված անձինք: Մեծ գումարներ են աշխատում: Գալու են, հաստատ գալու են, հարցնեն՝ որտեղի՞ց այդ գումարները: 

Ինչ որ հիմա անում եք, մարդիկ գրանցում են, հիշում են, ոչ ոք սա չի ջնջելու, պահելու են, մի օր դեմներդ դնեն: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   870 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ