...

Մաղարիչ ունեք

Մաղարիչ ունեք

Ֆրանսիան մերժել է Հայաստանին արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին։ Գլխավոր դատախազությանն ուղղված «Ազատության» հարցման պատասխանից պարզ է դառնում, որ Երևանը Փարիզից մերժումը ստացել է մոտ մեկ ամիս առաջ։

Որոշման հիմքում դրվել է Արտահանձնման Եվրոպական կոնվենցիան, ըստ որի՝ «Խաչատրյանի արտահանձնումը նրա համար կարող է ունենալ բացառիկ ծանր հետևանքներ»։

«ՉԻ». Պահ, ախպեր ջան, պահեք ձեզ: Ձրի էլ պետք չի: Որ ուզում եք իմանալ, մի հատ էլ մաղարիչ պետք է անել, որ Սուրիկ Խաչատրյանը մնալու է Ֆրանսիայում:

Թե չէ որ ինքը Հայաստանում է լինում, դա էլ է բացառիկ ծանր հետևանքներ ունենում: Աչքի տեսածն ենք ասում: Էն աչքի, որը առողջ է մնացել: Ի տարբերություն այն աչքի, որը Սուրիկ Խաչատրյանի զավակների, տարատեսակ զարմիկների հետ միջադեպերի արդյունքում թափվել է: Վայ թե Սըդըխի գյոլում էր:

Այնպես որ, լավ եք անում, պահեք ձեզ մոտ:

Հ.Գ. Բայց ֆրանսիացիների պատասխանը հետաքրքիր է. չեն ասում՝ Սուրիկ Խաչատրյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում, կամ Հայաստանի արդարադատության համակարգը վստահելի չէ: Ասում են՝ նրա արտահանձնումը նրա համար կարող է ունենալ բացառիկ ծանր հետևանքներ: Իսկ որ Սուրիկ Խաչատրյանը չլիներ, այլ Պաբլո Էսկոբարը, վերջինիս արտահանձնումը էլի ծանր հետևանքներ չէ՞ր ունենալու:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   498 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ