Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հայտարարություն է տարածել. «Փետրվարի 20-ին մենք կարող ենք շրջել մեր պատմության խայտառակ էջը։ Փետրվարի 20-ին, միանալով պայքարին, կարող ենք ապացուցել մեր միասնականությունն ու պահպանել ծվեն-ծվեն արված մեր հայրենիքը»։
«ՉԻ». Տեսնես ինչո՞վ են մտածում, որ նման հայտարարություններ են տարածում: Այն մարդիկ, որոնք մտածում էին՝ գնալ հանրահավաքի, թե ոչ, Լիսկայի հորդորից հետո անպայման կգնան: Չկասկածեք:
Մանրամասնել է պետք, թե հատկապես ովքե՞ր միասնական դառնան: Օրինակ՝ որդիներիդ ու հարազատներիդ հետ միանա Սյունիքի ժողովո՞ւրդը, որին երկու տասնամյակ վերաբերվել եք մոնղոլ-թաթարների նման: Թե՞ Բուդաղյանների հարազատները միանան ու երթով շարժվեն Երևան, կամ այն երիտասարդի հարազատները, ում աչքը հանեց ձեր ազգուտակը:
Եվ, ի վերջո, հայրենիքի վտանգի մասին եք բարձրաձայնում. բա Նժդեհի հետևորդին հարի՞ր է վախենալը, փախստականի կարգավիճակում գտնվելը:
Վե՛ր կաց, արի՛, գլխավորի՛ր Լեռնահայաստանի դիմադրությունը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: