...

Իսկ դուք լռեք

Իսկ դուք լռեք

Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա) հայտարարություն է տարածել. «Առաջիկայում վիրահատություն պիտի հաղթահարեմ։ Բարեհաջող ավարտից հետո կմիանամ ձեզ»։

«ՉԻ». Նախ սկսենք նրանից, որ բերաններդ խերով բացեք: Ձեր հետվիրահատական գործընթացը ինչ իմանանք, թե ինչքան կտևի, որ այդքան ժամանակ դեռ ակտիվ պատերազմական գործողություններ եք գուժում:

Եվ հետո, սրտաճմլիկ հայրենասիրական ուղերձների փոխարեն օգնեք բանակին և տեղահանված ժողովրդին: Միայն Գորիսում մի քանի հյուրանոց ունեք, կարող էիք այդտեղ ապաստան տալ Արցախից տեղափոխվածներին: Իսկ Պլանի գլխի դղյակում մի քանի տասնյակ մարդ կտեղավորվի:

Բացի այդ, բաց աղբյուրներում չկա որևէ տվյալ, թե ինչքան փող եք փոխանցել Հայաստան հիմնադրամին: Երկու տարուց ավել Փարիզում ապրողն ու այնտեղ տուն ունեցողը հաստատ ի վիճակի էր մի կլորիկ գումար փոխանցել:

Եվ վերջապես. ճիշտ կլինի գոնե այս պահին ձայն չհանեք, որովհետև ձեր և ձեր թիմակիցների թալանի պատճառով է, որ բանակը տարիներ շարունակ չի ստացել անհրաժեշտ զինամթերքը:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1311 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ