...

Կադիրովի մոտ իրավապաշտպանություն է սովորում

Կադիրովի մոտ իրավապաշտպանություն է սովորում

«Երբեք թույլ չեմ տա, որ կեղծ իրավապաշտպանները, արտաքին օրակարգեր սպասարկող անձինք, նրանց ստեղծած ցանցերը որևէ կերպ վնասեն մեր պետության անվտանգությանը։ Ամեն ինչ անելու եմ, որպեսզի մեր հասարակությունը զերծ մնա նրանց վտանգավոր քարոզչության ազդեցությունից։ Սա մեր տունն է, մեր հայրենիքն է»։

Սա հատված էր Արթուր Վանեցյանի հարցազրույցից՝ տրված «Ժողովուրդ» թերթին:

«ՉԻ». Արտաքին օրակարգեր սպասարկող անձանց մասը պարզապես հանճարեղ է: Գրեթե ըստ Ֆրեյդի: Մի գործիչ, որ պաշտոնաթողությունից հետո ընկել է դռնեդուռ և աջակցություն է մուրում օտար պետություններից, խոսում է օտար օրակարգերից: Երևի, ըստ Վանեցյանի, Կադիրովի օրակարգը հայկական օրակարգ է:

Մեկ տարուց ավել ԱԱԾ տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում, ինչն էր խանգարում հայտնաբերել և ձերբակալել օտարերկրյա ցանցերից մեկի գոնե մեկ գործակալի: Դրա փոխարեն, զբաղված էր գործունեության իմիտացիայով, իշխանության քաղաքական կամքի արդյունքում բացահայտված որոշ կոռուպցիոն գործարքների շնորհիվ տեսախցիկների առջև ինքնապիառվելով:

Զբաղված էր ֆուտբոլ նայելով այն մարդկանց ընկերակցությամբ, որոնց վերաբերյալ կան հարուցված քրեական գործեր, հենց կոռուպցիայի և պաշտոնը չարաշահելու մեղադրանքով: Իմիջիայլոց, այդ անձնավորությունները զբաղված են արտաքին օրակարգեր Հայաստան ներմուծելով և սպասարկելով:

Այո, սա մեր հայրենիքն է, և օտար հատուկ ծառայությունների գործակալները չպետք է քաղաքական գործունեությամբ զբաղվեն, ու իշխանությունը պարտավոր է բնում խեղդել այդ հավակնությունները: 

Իմիջիայլոց, հավի ծիծաղն էլ է գալիս, երբ Կադիրովի հետ ընկերություն անողը խոսում է իրավապաշտպանությունից ու քաղհասարակությունից:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1593 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ