...

Կարևորը ձեր կարևորությունն է

Կարևորը ձեր կարևորությունն է

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է. «Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու։ Այլ տարբերակը ցեղասպանությունն է, որը թույլ չենք տա։ Ադրբեջանական իշխանությունները պետք է մտածեն, որ այդ հարցն իրենց համար շատ ավելի կարևոր է, քան՝ մեզ համար»:

«ՉԻ». Օմար Խայամի ականջը կանչի, նման դեպքերում կասեր՝ հաստա՞տ: Հաստա՞տ Ադրբեջանի համար Ստեփանակերտի հետ երկխոսությունն ավելի կարևոր է, քան Հայաստանի:

Ընդհանրապես, ձեզ համար ի՞նչն է կարևոր. Նիկոլ Փաշինյանն արդեն հայտարարել է, որ 29800 քառակուսի կիլոմետրը: Ոչ Արցախն է մտնում այդտեղ, ոչ էլ՝ որևէ երկխոսություն:

Ադրբեջանը մի ժամանակ իսկապես մտածում էր Ստեփանակերտի հետ երկխոսության մասին: Բայց երբ տեսնում է, որ Հայաստանն այդ ուղղությամբ չի մտածում, առավել ևս քայլեր չի ձեռնարկում, ինչի՞ նրա համար պետք է դա ավելի կարևոր լինի:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   587 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ