Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հայրենասիրությունը այն է, երբ չծառայած և մեր հաղթանակների հետ ոչ մի կապ չունեցող երկրիդ ղեկավարի ուղիղ հրահանգով դատում են հերոս հորդ, իսկ դու նույն այդ օրը սահմանին անձնուրաց կռիվ ես մղում թշնամու դեմ: Խոսքը ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ Գրիգորի Խաչատուրովի մասին է:
Խոնարհվում եմ մեր բոլոր հաղթանակները կերտողների առջև»։
«ՉԻ». Քոչարյանի որդուն թվում է, թե հայրենասիրությունը և երկրի համար կռիվ տալը նույնպես կարելի է սեփականաշնորհել և հաստատել մենաշնորհի նույն կանոնները, ինչ հայրը արել էր երկրի տնտեսության հետ:
Կարելի է միայն ենթադրել, թե ինչ զգացումներ և ի վերջո հայհոյանքներ են ծնվել Քոչարյան կրտսերի գլխում, երբ նա իմացել է, որ հոր ուղիղ հրահանգով անմարդկային կտտանքների են ենթարկում Արցախյան ազատամարտի գլխավոր ճարտապետներից Սամվել Բաբայանին:
Ափսոս, 2008 թվականի մարտին Լևոն Քոչարյանը դեռ ակտիվ ֆեյսբուքցի չէր, այլապես կարելի է միայն ենթադրել, թե նա ինչ էպիտետների կարժանացներ հորը և Սերժ Սարգսյանին՝ Երևանում ազատամարտիկներին ծեծելու, նրանց վրա գործ սարքելու և այնուհետև դատապարտելու համար:
Ռոբերտ Քոչարյանի բախտը բերել է, որ որդին 1998 թվականին դեռ պատանի էր և չէր կարող արտահայտել իր ամբողջ վրդովմունքը, թե ինչպես էր հայրը փորձում ստվերել Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարի ամբողջ ավանդը հաղթանակների կերտման գործում, որի անմիջական ենթակայության տակ է իր գործունեությունը ծավալել:
Քոչարյանի որդին ոչ միայն չի ծառայել (թղթերով Ալիևի որդին էլ է ծառայում), այլ նաև ժամանակը չի օգտագործել գոնե նորմալ կրթություն ստանալու համար: Այլապես կիմանար, որ բանակի հաջողության և անհաջողության առաջին պատասխանատուն երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է: Բայց, ինչպես երևում է, այդ ընտանիքում առանց տարրական քաղաքագիտական գիտելիքների քաղաքականությամբ զբաղվելու սովորությունը ավանդույթ է: