Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին` գլխավորելով Ազգային առաջընթաց կուսակցության ցուցակը: «Ինձ ասում են՝ քեզ պե՞տք է, առոք-փառոք ապրում ես։ Այս նույնն ինձ ասում էին այն ժամանակ՝ 2008 թվականից ընդդիմության ակցիաների ժամանակ, 2018 թվականին։ Մենք հասե՞լ ենք այն ամենին, ինչի համար ազգովի ոտքի կանգնեցինք 2018 թվականին՝ իհարկե, ոչ։ Ուրեմն պատասխանս մեկն է՝ այո, ինձ պետք է»:
«ՉԻ». Է՜, այ ախպեր, քեզ պե՞տք է, առոք-փառոք ապրում ես: Արդեն պատկերացնում ենք՝ ինչ է լինելու: Այսինքն՝ քանի որ Հայկ Մարությանը դիտարկվում է որպես իշխանական ուժի գլխավոր մրցակից, հետևաբար, ամբողջ ընտրարշավի ընթացքում մեզ հրամցնելու են «Կարգին հաղորդման» այն դրվագները, որտեղ Մարությանը տատիկի կերպարով, կնոջ շորերով, ամուսնուն դավաճանող կնոջ տեսքով է: Կլոուն-մլոուն, ինչ ասես, որ չեն ասելու:
Էս հլը ծաղիկներն են: Այնտեղ ինչ-որ ԿԱՄԱԶ-ի շուխուր էին գցել, որ Մարությանի օրոք ԿԱՄԱԶ-ներ են բերել, որոնք անորակ էին, քիչ էին, ու էլի լիքը ծանր դեպքեր:
Այնպես որ, թամաշան ապահովված է լինելու:
Հ.Գ. Արդեն կա առաջին «դեպքը»: