Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անիմաստ գործ է Նիկոլին քննադատելն, անիմաստ է նաև քննարկել նրա հեռացման խնդիրն, որովհետև ինքը դասական իմաստով Հայաստանի ղեկավար չէ»:
Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարոն Փաշինյա՞ն, բա եղա՞վ: Էս ի՞նչ նոր թեզ եք դրել շրջանառության մեջ, Էս ի՞նչ եք խոսում: Ո՞նց թե նախարարը ծառա է: Ծառային տերը չի՞ ընտրում: Մեկը ես՝ ոչ մի ծառա էլ չեմ ընտրել»:
«ՉԻ». Մի սպասեք, որ հիմա անդրադառնալու ենք Ստեփան Դանիելյանին կամ Գևորգ Պետրոսյանին: Էլի առիթ կլինի:
Ուղղակի վարչապետը հայտարարել է, որ հեղափոխությունը շարունակվում է, ամեն ինչ ընտիր է, միակ պրոբլեմը նրանք են, ովքեր մտահոգված են հեղափոխության ձախողմամբ: Այսինքն, իշխանությունների համար Ստեփան Դանիելյանը, Գևորգ Պետրոսյանը և էլի շատ ուրիշներ պրոբլեմ չեն: Այսինքն, նրանց հետ խնդիր չունեն:
Դե, եթե խնդիր չունեն, մենք ինչո՞ւ անկոչ հյուրի պես խցկվենք մատի և մատանու արանքում: ՊՈԱԿ-ներ ունեք, աշխարհը չունի, բազմաթիվ կուսակցական ընկերներ, համախոհներ, թող իրենք պատասխանեն վարչապետի և իշխանությունների հասցեին քննադատություններին, ծաղրին, վիրավորանքներին: Դուք իրար միս կերեք, որքան հասկանում ենք, իրար արժանի իշխանություն և ընդդիմություն եք, մենք էլ կողքից կնայենք, մեկումեջ մեր կարծիքը կհայտնենք: