...

Կհայտնվեն շպիոն Օնիկի կարգավիճակում

Կհայտնվեն շպիոն Օնիկի կարգավիճակում

«Հրապարակ» թերթը գրել է. «Ներքին թշնամիների դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանն այնքան հեռուն է գնացել, որ 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել՝ «Պեգասուս» անունով։ Այլ երկրներում այս համակարգը կիրառում են արտաքին հետախուզության մեջ, որ գաղտնալսեն նրան, ով վտանգ է սպառնում երկրի անվտանգությանը: Մեխանիզմը պարզ է` սովորական գովազդային sms-լինք են ուղարկում տվյալ հեռախոսին, լինքը բացելուն պես համակարգը «նստում» է հեռախոսին։ Ի դեպ, մեկ անձին «որսալու» արժեքը 10 հազար դոլարից ավելի է։

Բանն այն է, որ այս համակարգը հասանելի է դարձնում Սիգնալ, Վոթսապ, Տելեգրամ, Ֆեյսբուք ցանցերը:

Իշխանությունը նոր համակարգը ներմուծել է հիմնականում ընդդիմադիրների համար, սակայն թեկնածուներին ընտրում են Փաշինյանի ուղիղ ցուցումով: Մենք տեղեկացանք, որ անկախ լրատվամիջոցներից մեկի խմբագրին ևս ներառել են այդ ցանցում»։

«ՉԻ». Կամ իշխանությունը պետք է հերքի այս տեղեկությունը, կամ էլ այս պատմությունը կարող է վերածվել դարի անեկդոտի: Իշխանությունները կհայտնվեն նույն կարգավիճակում, ինչ շպիոն Օնիկը:

Այսինքն՝ գնել են գաղտնալսման սարք, բայց մինչ օգտագործել սկսելը իրենք են գաղտնալսվել, որ նման գնում են արել:

Եթե այնուամենայնիվ գնել են, ճիշտ կանեն սար ու ձոր չընկնեն, ուրիշ նպատակներով չօգտագործեն, լսեն խորհրդարանի խոսնակի և ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկի հեռախոսները, գուցե հասկանան, թե որտեղից է տեղի ունեցել ինֆորմացիայի արտահոսքը:

Ինչևէ, առաջիկայում պարզ կդառնա՝ թերթի տեղեկությունը ճիշտ է, թե ոչ: Եթե իշխանական մամուլը սկսի մեջբերել ընդդիմադիրների հեռախոսային զրույցների մանրամասներ, ուրեմն՝ ճիշտ էր, եթե ոչ, ապա հրապարակումը այն շարքի շարունակությունն է, երբ մեկ տարի առաջ նույն լրատվամիջոցը պնդում էր, թե իշխանությունը հրապարակելու է ՍԴ դատավորների անձնական կյանքին վերաբերող փաստեր: Մի բան, որ այդպես էլ չեղավ:

ՎԱՐԿԱՆԻՇ

   900 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ