...

Կոմպետենտը

Կոմպետենտը

Ստորև կներկայացնենք հատված ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հարցազրույցից` տրված 168.am կայքին:

 «Լրագրողի հարցին՝ երբ գյուղերում շրջում էին, օրինակ, քաղաքացուն հարցնում էին, թե ի՞նչ են զգում վերջինները, երբ իմանում են, որ պետությունն արտակարգ դրության պայմաններում չաշխատող քաղաքացուն տվել է միանվագ 68 հազար դրամ, իսկ, օրինակ, Ազգային ժողովում 2020 թվականի սկզբից մինչև օգոստոս ամիսը ստացել են 847 հազար դոլարի պարգևավճար, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց. «Ես էլ գիտեմ, որ իշխանությունը ոտից գլուխ խնդիր է, և իշխանության մեջ եղած մարդիկ ոչ կոմպետենտ են, սրան գումարած էլ՝ Ազգային ժողովը վերածվել է կոճակ սեղմողների և դարձել է կառավարության կամակատարը»»:

«ՉԻ». Այս հարցուպատասխանի մեջ ամեն ինչ չքնաղ է: Պանդեմիայից հետո ԱԺ պատգամավորները ստացել են պարգևավճար, սակայն բացառությամբ մի քանի հոգու, մնացածը գումարները փոխանցել են կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնդին: Այսինքն՝ առնվազն շատ հեշտ հերքվող մանիպուլյացիա է պնդելը, թե պատգամավորները ստացել են 400 միլիոնից շատ պարգևավճար:

Բայց որպես շատ կոմպետենտ անձնավորություն՝ Գորգիսյանը կամ տեղյակ չէ իրողություններին, կամ էլ չի ցանկանում լուսավորել լրագրողին և ներկայացնել իրականությունը:

Կոմպետենտության գագաթնակետն է իշխանությանը մեղադրել ոչ կոմպետենտության մեջ, բայց տեղյակ չլինել բաց աղբյուրներում տեղադրված լուրերին, այն էլ այն դեպքում, երբ դրանք վերաբերում են խորհրդարանին:

Ինչ վերաբերում է կոճակ սեղմելուն: Ի՞նչ էր ուզում Գորգիսյանը: Խորհրդարանական մեծամասնությունը իրեն պահեր անպատասխանատու ընդդիմության նման և վիժեցնե՞ր կառավարության պայքարը համավարակի դեմ: Մտներ անպտուղ քննարկումների դաշտ, վիճարկեր դիմակ կրելու պարտադրանքը, մերժեր տուգանելու գործիքակազմը, արդյունքում համավարակը շարունակեր իր հաղթարշավը, իսկ ոմանք առիթ ունենային շահարկելո՞ւ մահերը:

Բարեբախտաբար խորհրդարանական մեծամասնությունը ավելի խելամիտ գտնվեց, քան որոշ գործիչներ, որոնք անգամ այս իրավիճակում չեն խորշում քաղաքական դիվիդենտներ ստանալ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   951 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ