...

Արծրունը սրանց համար դասախոսություն պետք է կարդա

Արծրունը սրանց համար դասախոսություն պետք է կարդա

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Կարեն Սիմոնյանը հարցնում է. «Իսկ ո՞վ է որոշելու` հիմա ԱԹՍ խոցելու մասին տեղեկությունը խուճապ տարածո՞ղ է, թե՞ ոչ»: Այդ կուսակցության մեկ այլ կարկառուն ներկայացուցիչ՝ Գևորգ Գորգիսյանն ընդհանրապես կարծում է, որ ռազմական դրության մասին օրենքի խստացումները նպատակ ունեն արգելելու մտածել:

«ՉԻ». Սկսենք վերջին հերոսից: Հակառակը, պարոն Գորգիսյան, օրենքը նպատակ ունի օժանդակել և խրախուսել մտածելուն: Օրինակ՝ այսուհետև ձեր կուսակցական բոսը հազար անգամ կմտածի՝ արդյոք անհետևանք կմնան իր համացանցային չարաճճիությունները: Մյուս անգամ, երբ կորոշի հրթիռի արձակում հրապարակել և կտուգանվի մի քանի հարյուր հազար դրամով, տանեցիները կստիպեն մտածել:

Ինչ վերաբերում է ԱԹՍ խոցելու մասին տեղեկության արդյունքում խուճապ տարածելուն:

Օրենսդիրը հստակ խնդիր ունի մեդիագրագիտության հետ: Թերևս պատերազմից հետո Արծրուն Հովհաննիսյանը մի քանի դասախոսություն կարդա «Լուսավորի» պատգամավորների համար:

Դրանից հետո, ամենայն հավանականությամբ Սիմոնյանը կհասկանա, որ թշնամու խոցված ԱԹՍ-ի վերաբերյալ լուրը խուճապ տարածել չէ: Բայց օրինակ՝ տեղեկությունները, թե կոնկրետ ինչով ենք խփել այդ ԱԹՍ-ը, ռազմական գաղտնիքի բացահայտում է: Եթե, իհարկե, ռազմական գերատեսչությունը ինքը նպատակահարմար չի գտել նշելու խոցման եղանակը: Մի խոսքով, հաշվի առնելով Արծրուն Հովհաննիսյանի ընդունակությունները և համբերատարությունը՝ մի քանի դասախոսությունից հետո լուսավորականները ահագին մեդիա գրագետ կդառնան և նման անհեթեթ հարցադրումներ չեն անի:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1056 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ