...

Ըհը, սուս ենք մնում, սուս ենք մնում

Ըհը, սուս ենք մնում, սուս ենք մնում

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Հանրայինի եթերում հայտարարել էր. «Մեղրիի բնակիչները հիշում են, որ խորհրդային տարիներին շատ են եղել դեպքեր, երբ ադրբեջանցիները գյուղերից աղջիկներ են առևանգել, հետո նրանց գտել են բռնաբարված կամ բռնաբարված և սպանված»։

«ՉԻ». Մեր սիրելի հաճախորդն է Գևորգ Գորգիսյանը: Ամեն ինչ անում է, որ հայտնվի մեր տեսադաշտում: Բազմաթիվ մեղրեցիներ արդեն զայրույթով արձագանքել են, որ Գևորգ Գորգիսյանի խոսքերն իրականության հետ որևէ աղերս չունեն, երբևիցե նման բան չի եղել: 

Մեր ձեռքերը քոր են գալիս, որ ինչ-որ հումորով արձագանքենք Գևորգ Գորգիսյանի այս մտքի փայլատակմանը, բայց կյանքը ցույց է տվել, որ ինքը հումորից թույլ է, ամեն ինչ լուրջ է ընդունում: Այդ թվում՝ նաև Մեղրիում ժամանակին ինչ-որ ահասարսուռ պատմությունները: 

Թե չէ լավ մտքեր ունեինք. բռնաբարություն, առևանգել, սպանվել. սա համեմեինք պրն Գորգիսյանի հետ, կդներ, մինչև ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդ կբողոքեր: 


 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1254 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ