Երկուշաբթի 30.11.2020 05:54

Քաղաքական
29.11.2020 / 22:10
Ձեռագրերը չեն այրվում
29.11.2020 / 21:00
Քաղաքական
29.11.2020 / 20:00
Ձեռագրերը չեն այրվում
29.11.2020 / 13:00
Խմբագրի ընտրանին
29.11.2020 / 12:00
21.11.2020   16:00
256

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի կարծիքը ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի դատական հայցի վերաբերյալ


ԶԼՄ-ՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ԴԻՏՈՐԴ ՄԱՐՄՆԻ

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ

Ընդդեմ «Չորրորդ իշխանություն» թերթի՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի դատական հայցի վերաբերյալ

(Ի լրումն նույն հայցի կապակցությամբ Տեղեկատվական վեճերի խորհրդի կարծիքի)

Ա. ՓԱՍՏԵՐ

1 2020թ նոյեմբերի 2-ին ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնին է դիմել Տեղեկատվական վեճերի խորհուրդը՝ ուսումնասիրելու վերջինիս  2020թ. հոկտեմբերի 30-ի կարծիքը, որը կայացվել է «Չորրորդ իշխանություն» թերթի դեմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանի ներկայացրած դատական հայցի կապակցությամբ: ՏՎԽ-ն առաջարկել է նաև քննարկել այն և դրա վերաբերյալ ներկայացնել փորձագիտական կարծիք լրագրողական էթիկայի տեսանկյունից։ 

2 2020թ. թվականի փետրվարի 29-ին «Չորրորդ իշխանություն» թերթի https://4rd.am կայքը  հրապարակել է հետևյալ հոդվածը ՀՀ ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանի մասին.

Գորգիսյանը կլիներ ջեբկիր

Պաշտոնապես հայտարարում եմ՝ ովքեր մտահոգ են, որ ՈՉ-ի ճամբարում մեր լիցենզիայով հանձնաժողովի անդամ է լինելու՝ պատրաստվում էին լցոնումներ իրականացնել ընտրական տեղամասերում»,- ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը

«ՉԻ». Հետո ասում են՝ Հայաստանում կորոնավիրուս չկա: Մարդը բացահայտ ցույց է տալիս, որ խնդիրներ ունի, բայց քանի որ «ընդդիմադիր» է՝ Թորոսյանը չի ցանկանում նրան հոսպիտալացնել: Գորգիսյանի դեպքում կարելի է նաև պնդել, որ դիմակները չեն օգնում վիրուսից պաշտպանվել. չէ՞ որ նա առաջին իսկ վտանգի դեպքում մշտապես դիմում է թաշկինակի օգնությանը և փակում քիթն ու բերանը: Գորգիսյանի մոտ կարծես արդեն բարի ավանդույթ է ձևավորվել՝ ցանկացած լուրջ գործընթացի նախաշեմին նա անում է մի գործողություն կամ արտահայտում մի միտք, որը դառնում է այդ գործընթացի անքակտելի մասը: Եվ քանի որ ԼՀԿ-ն հիմա մտել է մարաղ, և մանյովրի դաշտը փոքրացել է, հերոսի ազգանունով պատգամավորը որոշեց սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեջ իր անունը մտցնել նման անհեթեթ մտքերով: Պաշտոնապես հայտարարում ենք՝ եթե Միքայել Մինասյանը չստեղծեր «Լուսավոր Հայաստանը» և չլիներ Գևորգի ազգանվան առավելությունը, ապա նա հաստատ կլիներ ջեբկիր»»:

 ԱԺ պատգամավորը համարել է, որ լրատվամիջոցը անվանարկել է իրեն հոդվածի վերջին նախադասությամբ, դիմել է դատարան:

3. ՏՎԽ-ն նախաձեռնել է քննարկել այս դատական նախադեպը։

4 Լրատվամիջոցը հանդես է եկել մեկ ուրիշ հոդվածով, որում պարզաբանել է, որ «ջեբկիր» անվանելով՝ նպատակ է ունեցել «ծաղրել» պատգամավորին ավելի վաղ կատարած հրապարակային մի հայտարարության համար։

5 Գործի դատական քննությունը դեռևս ընթացքի մեջ է։

 6 Մինչ այդ ՏՎԽ-ն եզրակացրել է, որ լրատվամիջոցը տեղեկություններ ու գաղափարներ տարածելու իր իրավունքն իրացրել է համաչափորեն և իրավաչափորեն։

Բ. ԷԹԻԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

I. Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների  Էթիկական սկզբունքների կանոնագիր

1.   Ճշգրտություն և անկողմնակալություն

1.3. հստակ սահմանազատել փաստերի և տեղեկությունների շարադրանքը՝ կարծիքներից, վերլուծություններից և մեկնաբանություններից,

1.4. վերլուծություններ և մեկնաբանություններ կատարելիս հիմնվել ստույգ փաստերի և հավաստի տեղեկությունների վրա։

Գ. ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը՝

քննարկելով

«Չորրորդ իշխանություն» թերթի դեմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանի ներկայացրած դատական հայցի կապակցությամբ Տեղեկատվական վեճերի խորհրդի դիմումը և համապատասխան կարծիքը,

ընդունելով հանդերձ, որ

քաղաքական գործչի հասցեին արվել է սուր երգիծական արտահայտություն,

ընդծելով, որ

երգիծական մեկնաբանությունները և կարծիքները, հատկապես քաղաքական գործիչների պարագայում կարող են լինել նույնիսկ սադրող,

արձանագրում է.

1  տվյալ արտահայտությունը խմբագրությունն օգտագործել է մի հրապարակման մեջ, որը զետեղել է «Սատիրիկոն» խորագրի ներքո՝ ժանրային առումով հստակ դիրքավորելով խնդրո առարկա հրապարակումը որպես երգիծական, կիրառելով պամֆլետի ժանրին բնորոշ հնարք, դրանով իսկ ազնիվ պահվածք դրսևորելով սեփական ընթերցողի առջև,

2  բացակայում է նաև շփոթությունը լուրի և մեկնաբանության միջև, քանի որ խմբագրությունը հրապարակման մեջ հստակորեն տարանջատել է դրանք։

ՔԱՆԻ ՈՐ «Չորրորդ իշխանությունը» ինքնակարգավորման նախաձեռնության անդամ չէ և պարտավոր չէ հրապարակել սույն փորձագիտական կարծիքը, ԶԼՄ-ների Դիտորդ մարմինն, այնուամենայնիվ, կոչ է անում հրապարակել այն, ինչը կարող է նպաստել ներկայումս հաճախ հանդիպող համանման վեճերի կանխմանը։

 

Ընդունվել է 2020թ. նոյեմբերի 17-ին,

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի հետևյալ կազմով՝

Շուշան ԴՈՅԴՈՅԱՆ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ

Մեսրոպ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, մամուլի փորձագետ

Աշոտ ՄԵԼԻՔՅԱՆ, Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտեի նախագահ

Գնել ՆԱԼԲԱՆԴՅԱՆ, «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական հաղորդման գլխավոր խմբագիր,

«Newmag» ամսագրի գլխավոր խմբագիր

Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ, Երևանի մամուլի ակումբի նախագահ

Նունե ՍԱՐԳՍՅԱՆ, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն

Անժելա ՍՏԵՓԱՆՅԱՆ, Արմավիրի «Ալտ» հեռուստաընկերության խմբագիր

Գեղամ ՎԱՐԴԱՆՅԱՆ, Media.am-ի պրոդյուսեր

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը ձևավորվել է ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած լրատվամիջոցների կողմից, որոնք այս պահին  թվով 60-ն են: ԴՄ-ն իր եզրակացություններում ղեկավարվում է Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների Կանոնագրով, որն ընդունվել է 2007 թվականի մարտի 10-ին,  վերախմբագրվել՝ ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած լրատվամիջոցների 2015 թվականի մայիսի 16-ի ընդհանուր ժողովում:



Համաձայն «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը պետք է չբացահայտի նյութի էական մասը: Կայքի նյութերից քաղվածքներ արտատպելիս լրատվամիջոցի անվանման նշումը և ակտիվ հղումի տեղադրումը պարտադիր է:
Հարգելի ընթերցողներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելով Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ և հետևել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ և հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 Պիտակներ

         Գևորգ Գորգիսյան, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին


››› Կարդացեք Չարենց. Նաիրյան հովվերգություն
››› Կարդացեք Չարենց
››› Կարդացեք Չարենց
››› Կարդացեք Չարենց
››› Կարդացեք Չարենց
››› Կարդացեք Չարենց
››› Կարդացեք Չարենց
››› Կարդացեք Չարենց
››› Կարդացեք Չարենց
››› «Չորրորդ իշխանություն» թերթի և 4rd.am կայքի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
››› Ո՞ւմ ձեռնտու չէ 200 միլիոն դոլարի ներդրումը
››› Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի հայտարարությունը
››› Իշխելու թշվառությունն ու փառքի արվեստը
››› Անասնաֆերմա՝ Նարեկ Սարգսյանից Նիկոլ Փաշինյանին... Տիգրան Ավինյանին էլ
››› Մերժվածների ջղակծկումների և վարչապետի ձախողումների արանքում
››› Ո՞վ է եղել իրական դավաճանը
››› Երբ թիրախավորվում է լռությունը
››› Ինչո՞ւ են զինվորները զոհվում Ղարաբաղում և ինչո՞ւ են բոլոր զոհերը հայաստանցի
››› Մշակութային հեղափոխություն չի լինելու
››› Ատելության խոսքը, ամբոխահաճությունը և տրամաբանությունը
››› Տաշիրյան սարդոստայն
››› Գործող Սահմանադրությունը կարող է ոչնչացնել հեղափոխությունը
››› Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու
››› ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները
››› Նիկոլն ընդդեմ Նիկոլի
››› Այսպես է լինում, երբ վեթթինգի փոխարեն հավատում են դատախազի ազնիվ խոսքին
››› Սրանց գործը փախնողներին «հաջող» անելն է
››› Արսեն Թորոսյանն ու Ալեն Սիմոնյանը՝ 1-9 հաշվով պարտության գլխավոր մեղավորներ
››› Ակորդեոնիստը որոշել է նստել «սուխոյ ատկազով»
››› ՀՀԿ-ի անհաջող գրագողությունը

Ամենաընթերցված

Բա
Բա
20.11.2020 / 13695








Բա ո՞ւր ես, ապեր
Բա ո՞ւր ես, ապեր
12.11.2020 / 3209






Հիմա էլ սրանք
Հիմա էլ սրանք
04.11.2020 / 2368


Ի՞նչ եք ծխում
Ի՞նչ եք ծխում
24.11.2020 / 2104



























Թամադա Իշխանը
Թամադա Իշխանը
13.11.2020 / 1035



Սկսիր կնոջիցդ
Սկսիր կնոջիցդ
23.11.2020 / 941



Ձե՛նդ, այ...
Ձե՛նդ, այ...
17.11.2020 / 924