2022 թ․ գույքի և եկամուտների հայտարարագրի համաձայն՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հորից նվեր է ստացել 19 մլն դրամանոց ավտոմեքենա և 11 մլն դրամ։ Մոտ 20 մլն դրամ էլ Ավինյանի հայրը նվիրել է հարսին՝ Տիգրան Ավինյանի կնոջը։
Փաստորեն գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի նպատակը ոչ թե որևէ պաշտոնյայի եկամուտները ստուգելն ու հնարավոր կոռուպցիոն երևույթները բացահայտելն է, այլ նրա հարազատների և մոտիկների ցանկն ու առատաձեռնության մակարդակը պարզելը։ Պարզ ասած՝ ցանկացած չինովնիկ կարող է բյուջեից միլիոնավոր դոլարներ քերել ու հայտարարագրում գրել, որ «նվեր է ստացել», «գտել է», «գռազ է կրել», «ընկերներն են պադձեռժկա արել», և այլն։ Իսկ եթե հարցնես նվերի կամ «պադձեռժկի» մասին՝ կարող է ասել «քո ի՞նչ գործ»։ Տիգրան Ավինյանը, իհարկե, ավելի քաղաքավարի է պատասխանել՝ ասելով, որ դա պաշտպանված ինֆորմացիա է, և չի ցանկանում մեկնաբանել։ Վերջ։
Բայց ՀՀ 3 միլիոն վարչապետներին և հպարտ քաղաքացիներին խորհուրդ ենք տալիս հանկարծ չհետաքրքրվել՝ ի վերջո Տիգրան Ավինյանը կոռումպացվա՞ծ է, թե՞ ոչ։ Դա նույնպես պաշտպանված ինֆորմացիա է։