...

Կոռուպցիոներները կարող են այսօր մի լավ քեֆ անել

Կոռուպցիոներները կարող են այսօր մի լավ քեֆ անել

Սասուն Խաչատրյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ:

Նախկին ու ապագա կոռուպցիոներները կարող են խորը շունչ քաշել: Մտահոգվելու կարիք չունեն ոչ նախկին ռեժիմի ներկայացուցիչները և ոչ էլ՝ ներկայիս:

Սասուն Խաչատրյանը 3 տարուց ավել զբաղեցրեց ՀՔԾ պետի պաշտոնը: Այդ կառույցը պակաս լծակներ, օրենքով ամրագրված լիազորություններ չուներ, որ պատասխանատվության ենթարկեր պետական պաշտոններում աշխատող և կոռուպցիայով զբաղվող պաշտոնյաներին:

Իհարկե, ինչ-որ քրեական գործեր հարուցվեցին, բայց դրանք դատական որևէ հեռանկար չունեցան: Որքան էլ նշեն, որ դատական իշխանությունը մինչև վերջերս մնում էր նախկինների ազդեցության տակ, այնուամենայնիվ, քաղաքական կողմնորոշում չունեցող շատ իրավաբաններ խոստովանել են՝ ՀՔԾ քննիչները քրեական գործերը կազմել են անգրագետ, ոչ լիարժեք, կիսատ-պռատ և դրանով է պայմանավորված եղել, որ տապալվել են դատարաններում:

Հանուն արդարության նշենք, որ այստեղ միայն Սասուն Խաչատրյանի և ՀՔԾ-ի մեղքը չէ: Նրանք աշխատել են ամբողջ պետական և իրավապահ համակարգի տրամաբանության մեջ: ԱԱԾ-ն, ոստիկանությունը և քննչական կոմիտեն պակաս մեղք չունեն ձախողման մեջ:

Եվ քանի որ Հակակոռուպցիոն կոմիտեն նույնպես աշխատելու է նույն միջավայրում, հասարակությունը առանձնապես ակնկալիքներ չպետք է ունենա, իսկ կոռուպցիոներները կարող են այսօր մի լավ քեֆ անել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   795 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ