...

Կոյուղաջրերի տիրուհին

Կոյուղաջրերի տիրուհին

Ոչ անհայտ Սոնա Աղեկյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է երկու լուսանկար: Առաջին նկարում Բաքուն է 1990 թվականին, երբ սովետական զորքերը ուշացած մտան Ադրբեջանի մայրաքաղաք, քանի որ ադրբեջանցիները սկսել էին կոտորել տեղի հայերին: Զարուհի Փոստանջյանի զինակիցն այդ նկարը վերնագրել է այսպես՝ «1990 թվին այս օրը Խորհրդային զորքերը Բաքվում ճնշեցին քաղաքական ընդդիմության ցույցերը, զոհվեց 137 մարդ»: Մյուս նկարը վերաբերում է երեկ կառավարության դիմաց մսավաճառների ակցիային: Այս մեկը վերնագրվել է հետևյալ կերպ՝ «ՀՀ կառավարության շենքի դիմաց ոստիկանական ջոկատները փոխանակ ժողովրդին նեցուկ կանգնելու, փակեցին ՀՀ կառավարության շենքի դուռը ժողովրդի առաջ»։

«ՉԻ». Թերևս տեղին է ասել՝ կոյուղաջրերի անչափ օգտագործումը անդառնալի հետևանքներ է թողնում ուղեղի աշխատանքի վրա: Հասկանալի է՝ կա հանձնարարություն հնարավոր բոլոր միջոցներով կրքեր առաջացնել, բայց համեմատել ադրբեջանցի մարդասպաններին հայ ոստիկանների հետ չափազանց է անգամ Աղեկյանի համար:

Քիչ է մնում հորդորենք Երևանի քաղաքապետին, որ աղբը մի փոքր վատ հավաքեն, որպեսզի աղեկյանները բավարարվեն զիբիլի հետ սելֆի անելով: Չմտնեն մի դաշտ, որտեղ իրենց տերերի շահերը սպասարկելու համար պատրաստ են տրորել Բաքվում գազանաբար սպանված հայերի հիշատակը:

Ինչպես կարող է բանականությունը մինչև վերջ չմթագնած անձնավորությունը համեմատության եզր գտնել ադրբեջանցի ջարդարարների ու հայ ոստիկանների միջև, որոնք ընդամենը առանց որևէ ուժ կիրառելու վերականգնել են երթևեկությունը:

Այսպիսի վարքագծով ոչ միայն չպետք է զբաղվել քաղաքականությամբ, այլև անցնել հարկադիր բուժման կուրս, քանզի ակնհայտ է՝ տիկնոջ մոտ հիվանդությունը շատ արագ է զարգանում: Եվ վերջում մի խորհուրդ Աղեկյանին՝ բուժման համար հանկարծ չվազի էժան տարբերակի և դիմի գործընկերոջը՝ նյարդաբան Մարինա Խաչատրյանին: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2312 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ