...

Փողի վրա նստած՝ փող են պահանջում

Փողի վրա նստած՝ փող են պահանջում

Սոնա Աղեկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, առաջացած ֆինանսական դժվարությունների պատճառով, «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնությունն արդեն մի քանի ամիս է, ինչ չունի գրասենյակ, որի պատճառով հետաձգվում է իրականացվող գործունեությունը:

Քանի որ գիտեք մեր թիմի նպատակասլացության և պայքարում՝ առաջամարտիկ լինելու և հաղթանակ արձանագրելու մասին, ապա յուրաքանչյուրիդ աջակցությունը՝ մեր թիմի գործունեությունը շարունակելու համար ցանկալի է:

Ձեր աջակցությունը ցուցաբերելու համար կարող եք անձնական նամակով կապ հաստատել»:

«ՉԻ». Տիկինը մի քանի տարի է, ինչ փորձում է քաղաքականությամբ զբաղվել և չի հիշում 2000-ականների սկզբին մեկի ասած հայտնի խոսքերը. փողի վրա նստած՝ փող եք պահանջում:

Առավոտից երեկո Քոչարյանի համախոհների գրառումներն է տարածում, ամենամոլեռանդ ֆեյքնյուզ տարածողներից մեկն է, գործող իշխանությանը հայհոյում է, ինչպես կհայհոյի վերջին կոշկակարը, բայց եկել և ժողովրդից է փող ուզում:

Կամ այդ ի՞նչ գործունեություն պետք է իրականացնեք, որ գրասենյակ է անհրաժեշտ: Կոյուղու ջրերը պետք է պահեստավորե՞ք, թե՞ փողոցում հակադիմակային շոու կազմակերպելու համար գրասենյակ է պետք:

Միաժամանակ չի բացառվում, որ փող մուրալու պատճառը կարող է նաև այլ լինել: Քոչարյանի աջակիցների շրջանում հաճախ են վեճեր բռնկվում հատկացվող գումարների շուրջ: Անգամ հրապարակային դարձան որոշ աջակիցների՝ հատկացված գումարները յուրացնելու համար իրար մեղադրելը: 

Չի բացառվում, որ տիկին Աղեկյանին նույնպես գցել են: Խորհուրդ ենք տալիս ժողովրդին դիմելու փոխարեն ուղիղ դիմել Քոչարյանին և պատմել, որ իրենք նույնպես մարդ են ու երբեմն ուտելու ցանկություն ունեն: Իսկ այսպես միջնորդավորված մեսիջները կարող են երբեք էլ տեղ չհասնել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2222 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ