...

Սրան 300 հազար դոլարի չափով տուգանեք

Սրան 300 հազար դոլարի չափով տուգանեք

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հիշո՞ւմ ես Նիկոլ, էն 200 միլիոն դոլարը, որ Ձորափի 74 հասցեի թիվ 3 առանձնատունը վերանորոգեցիր»։

«ՉԻ». Հիմա եթե ոստիկանությունը գնա և տուգանի սրան, մի ողբ կբարձրացնի, թե ճնշում են ազատ խոսքը: Այ Քոչարյանի աջակից, 200 միլիոն դոլարը գոնե հասկանո՞ւմ եք, թե որքան գումար է: Մինչև հիմա դոլարն ու դրամը իրարից չտարբերեցիք:

Պետական առանձնատան վրա ծախսած 200 միլիոն դոլարի փոխարեն ավելի լավ կլինի հիշեք Քոչարյանի մասին: Հիշեք, թե մի հատ սպանված առյուծի փոխարեն որքան զենք կարելի էր գնել: Լևոն Քոչարյանի խմած շամպայնների փոխարեն որքան արկ կարելի էր ունենալ: Ֆեյքերի ֆաբրիկա պահելու փոխարեն որքան տանկ կարելի էր գնել:

Ռազմական դրության բոլոր խախտողներին տուգանում են 300 հազար դրամ, սրան ճիշտ կլինի տուգանել 300 հազար դոլարի չափով, միևնույն է՝ դոլարը դրամից չի տարբերում:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2042 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ