...

Մի դավադրության ծերանաք

Մի դավադրության ծերանաք

«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման գործադիր կոմիտեի նիստում հայտնի հասարակական գործիչ Սոնա Աղեկյանը նշանակվել է Շարժման երիտասարդական թևի ղեկավար: Ներկայացնելով Սոնա Աղեկյանին՝ գործկոմի անդամ Հայկ Բաբուխանյանը ասել է, որ նա ունի մեծ փորձ՝ երիտասարդների ու դեռահասների հետ աշխատանքներ կազմակերպելու մեջ:

«ՉԻ». Մեռնենք, թե մեր սիրտը չէր վկայում, որ Հայկ Բաբուխանյանն ու Սոնա Աղեկյանը վերջում քույր ու եղբայր են դուրս գալու: Ոնց որ Զիտան ու Գիտան: 

Երկուսն էլ դավադրապաշտության համաշխարհային բարձրագույն լիգայի ներկայացուցիչներ էին, ո՞նց կարող էին իրար չգտնել:

Այն խեղճ երիտասարդներին ու դեռահասներին, որոնք 35-50 տարեկան Սոնա Աղեկյանի հետ են շփվելու, կրթվելու, մի հատ ընկերական խորհուրդ ենք տալիս. աշխատեք շատ չզայրացնել նրան: Որ հանկարծ ջղայնացավ, ասենք ձեզ՝ դրանից ահավոր հոտ է գալիս՝ բառիս բոլոր իմաստներով:

 


 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2264 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ