...

Կպել են փեսայի ամենացավոտ տեղին

Կպել են փեսայի ամենացավոտ տեղին

Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ կապված քրեական գործով նրա հետ առնչություն ունեցող մի շարք ընկերությունների բաժնեմասեր վերցվել են կալանքի տակ։ 

«ՉԻ». Մեզ այնքան հետաքրքիր է, թե այդ ինչ ընկերություններ են: Ծանոթանալով դրանց ցանկին, կարող ենք ասել, որ Սաշիկ Սարգսյանը իր խնամու կողքին ընդամենը մի հատ միջին կարգի առևտրական է: Տնաշենը մի ուրիշ ձևի «տնտեսական ժարիտ» է արել:

Ուրեմն, ցանկում են՝ Ձորագետի հիդրոէլեկտրակայանը, Երևանի Բաղրամյան պողոտայի սկզբնամասում գտնվող «Օպերա սուիթ» հյուրանոցը, մայրաքաղաքի կենտրոնում գտնվող մեկ այլ հյուրանոց՝ «Դաբլ թրի բայ Հիլթոնը», «Սպայկա» ընկերությունը, «Ջազզվե» սրճարանների ցանցը, «Պանարմենիան մեդիա գրուպ» մեդիա հոլդինգը, որի կազմում են գտնվում «Արմնյուզ» հեռուստաընկերությունը, Tert.am կայքը, «Լավ ռադիոն», «Արմենիա» հեռուստաընկերությունը:

Մենք էլ ասում ենք՝ էս ընկերը ինչո՞ւ է այսպես խառնված սերիալ-սերիալի հետևից մեյդան ընկել ֆեյսբուքում: Պարզվում է, կպել են իր ամենացավոտ տեղին՝ բիզնեսին: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5389 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ