...

Կրեատիվ է, հո զոռով չի

Կրեատիվ է, հո զոռով չի

Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը նոր առաջադրանքներ է տվել իր տիրապետության տակ գտնվող լրատվամիջոցներին: Armenia tv, Armnews, tert.am-ի տեսախցիկները գործուղվել են քաղաքի կենտրոն, և ցանկացած անձնավորություն կարող է մոտենալ ու իր դժգոհությունը հայտնել գործող կառավարությունից: Եվ անգամ կապ չունի, որ քաղաքացու խնդրի հիմքերը ստեղծվել են Մինասյանի աներոջ կամ նրա կողմից երկրպագված Քոչարյանի օրոք: Կարևորը այսօր ունի դժգոհություն և դա ներկայացնելով կարելի է ստեղծել անհրաժեշտ տեղեկատվական ֆոն:

Հետաքրքիրն այն է, որ քաղաքացիները երկար բարակ խոսում են, բայց չի գտնվում մեկը, որ մի երկու խոսք էլ ասի նախկին իշխանությունների մասին: Կարծես 1.5 տարի առաջ ամբողջ հասարակության կողմից մերժվել է Փաշինյանը և ոչ թե աներ հայրիկը:

Մնում է հասկանալ՝ ինչո՞ւ 1.5 տարի առաջ Մինասյանն այսքան ականջալուր չէր մարդկանց խնդիրներին: Միգուցե, պացիենտի վիճակը գնալով վատանում է, ուռուցքի վիրահատումը դառնում է անխուսափելի, և նա փորձում է կյանքում նաև լավ գործ անել՝ մարդկանց ձայնը լսելի դարձնելով: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   5538 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ