...

«Կռուտիտն» էլ է արվեստ

«Կռուտիտն» էլ է արվեստ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը ասել է. «Շեշտադրումները, որ Սերժ Սարգսյանը անում է իր հարցազրույցի ընթացքում, ինքը և իր քաղաքական թիմը այդ շեշտադրումներով չեն վարել հանրային քաղաքականություն: Այդ շեշտադրումները որևէ կերպ արտացոլված չեն եղել իրենց հանրային քաղաքականությունում և խոսքում, օրինակ՝ 2017 թվականի նախընտրական ժամանակաշրջանում, կամ 2018 թվականին, թեկուզ արտահերթ ընտրությունների ընթացքում: Չեն եղել նաև այն ընթացքում, երբ 2019 թվականին չի եղել որևէ նախընտրական գործընթաց, կամ 2020 թվականին պատերազմի ընթացքում»: 

«ՉԻ». Մի հատ անեկդոտ կա, երբ ուսանողը իր բարձրաստիճան հոր ներկայությամբ քննություն է հանձնում: Հարցնում են՝ ինչքա՞ն կլինի 10+5: Ասում է՝ 19: Ասում են՝ լավ մտածի: Պատասխանում է՝ 24: Ասում է՝ չէ, չէ, 31: 

Ուսանողի հայրը սկսում է ծիծաղել: Դասախոսը հարցնում է՝ բայց ինչի՞ վրա եք ծիծաղում, մաթեմատիկա չգիտի: Հայրը պատասխանում է՝ հա, բայց ո՜նց ա կռուտիտ լինում:

Հիմա մեր պետական այրերը կռուտիտի այնպիսի ելևէջներ են ցուցադրում, որ կարելի է ծիծաղից մեռնել: Ասում են՝ ինչի՞ եք պատերազմում պարտվել, թե բա՝ Սերժ Սարգսյանը և իր քաղաքական թիմը Արցախի հարցում չեն վարել հանրային քաղաքականություն:

Ասենք թե, չեն վարել: Խաբել են, պոպուլիզմով են զբաղվել, անկեղծ չեն եղել: Հետո՞: Ձեր գործը ո՞րն է եղել. իրենց հանրային շեշտադրումներով առաջնորդվե՞լը: Դե որ այդպես էր, էլ ինչի՞ էիք հեղափոխություն անում: Կամ 2 տարին քի՞չ էր, որ հասկանայիք, թե Արցախի հարցում ինչ պետք է անել, որն է ճիշտ, որն է սխալ:

Հ.Գ. Լևոն Տեր-Պետրոսյանն էլ հո ճիշտ շեշտադրումներ էր արել, 20 տարի շարունակ, բա դրա՞ն ինչ կասեք:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   835 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ