«Ժամանակ» թերթը գրել է. «Ըստ ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրի՝ այդ կուսակցությունում քննարկվում է կուսակցության վերանվանման հնարավորության հարցը: Կուսակցության որոշ անդամներ կտրականապես դեմ են դրան՝ նկատի ունենալով այն պատմությունը, որն իր ետևում ունի կուսակցությունը, մյուսները համարում են, որ այդ պատմությունը և անվանումը դեռ երկար ժամանակ թույլ չեն տալու իրենց լինել ակտիվ քաղաքականության մեջ»:
«ՉԻ». Չենք կարող ասել, թե որքանով է հավաստի այս տեղեկությունը, բայց մենք ՀՀԿ-ին կառաջարկեինք այնուամենայնիվ փոխել անվանումը: Որովհետև այն սկզբնական ՀՀԿ-ի և այս ՀՀԿ-ի միջև որևէ կապ չկա: Բոլորս էլ գիտենք, որ ՀՀԿ-ի հիմնադիրներից և ղեկավար կազմից որևէ մեկը չկա, գիտենք նաև, որ զուտ սիրուն անվանման այդ կուսակցությունը սարքեցին հիմնական իշխանական ուժ: ՀՀԿ-ն չլիներ, մի հատ ՊՊԿ կստեղծեին:
Այդ իսկ պատճառով մենք ՀՀԿ-ի վերանվանման տարբերակներ ենք առաջարկում, որոնք ավելի ճիշտ են արտացոլում այդ քաղաքական ուժի կերպարը, գործունեությունը, անցյալը, ներկան:
Եվ այսպես.
ՄԿԿ – Մերժված կոմսոմոլների կուսակցություն
ՍՄԿԿ – Սովետին մերված կոռուպցիոներների կուսակցություն
ՄԱՀ – Միլիոնատեր ազգայնականների համատիրություն
ՀՈՊ – Հերոսական ոգով պարտվողներ
ՃՀՉ – Ճշմարտության հետ չհաշտվողներ