...

Սրա ժամանա՞կն է

Սրա ժամանա՞կն է

ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և նրա դուստրերը 2023թ. հունվարի 19-ին հրավիրվել են հակակոռուպցիոն դատարան՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում: «Այս գործով ևս հերթական ֆիասկոն է սպասվում:

Այսօր շատ ավելի կարևոր՝ մեր պետության, ժողովրդի, այդ թվում՝ Արցախի մեր հայրենակիցների համար կենսական խնդիրներ կան լուծելու, ազգովին կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առջև, և սա պետք է ամեն օր, ամեն ժամ, ամեն վայրկյան մտահոգի ցանկացած հայի»:

«ՉԻ». Եթե ճիշտ ենք հիշում, Սերժ Սարգսյանի դուստրերն ընդհանրապես աչքի չեն ընկել ոչ հրապարակային գործունեությամբ, ոչ էլ ծանոթ ենք նրանց բիզնես-գործունեությանը: Այսքան ժամանակ նրանց մասին որևէ սկանդալային բան չենք լսել: 

Օրինակ՝ Սերժ Սարգսյանի կրտսեր դուստրը՝ Սաթենիկը, երկար տարիներ աջը քաշած աշխատում էր առողջապահության նախարարությունում, որպես սովորական տնտեսագետ:

Այս իրավիճակում, երբ նժարին Հայաստանի ու Արցախի ճակատագիրն է, սա՞ է իշխանությունների ամենակարևոր անելիքը. Սերժ Սարգսյանի դուստրերին դատարաններ քարշ տալը: Այդքան ժամանակ ունեք, հա՞: Թե՞ սա հաց և զվարճալիք կինոյի հերթական սերիան է:

Հ.Գ. Ինչ որ չենք լսել, որ հակակոռուպցիոն դատարան հրավիրվեին Ռոբերտ Քոչարյանի երկու զավակները, որոնց բիզնես-գործունեությանը սաղ աշխարհն է ծանոթ: 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   755 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ