...

Զաքարյա՛ն, այդ կանոնները տար և փակցրու ՀՀԿ-ի պատին

Զաքարյա՛ն, այդ կանոնները տար և փակցրու ՀՀԿ-ի պատին

ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայկական քաղաքականության հինգ ոսկե կանոնները.

1. Երջանիկ կառավարում է նա, ով երևույթների մեջ կա՛պն է հասկանում:
2. Քո անձնական շահերը երբեք մի՛ փորձիր վերաձևակերպել որպես պետական շահ, դա արագ բացահայտվում է:
3. Քանի դեռ քեզ հավատացողներ և վստահողներ կան, երբեք մի՛ ստիր:
4. Երկարաժամկետում հաղթում են միայն սկզբունքային գործիչները. մյուսներն ընդամենը կարճաժամկետ միջոց են:
5. Եվ առհասարակ՝ քաղաքականության մեջ ոչինչ չի՛ մոռացվում, և ոչ ոք չի՛ մոռացվում»:

«ՉԻ». Երկու տարի է, ինչ հայկական քաղաքականության մեջ գործում է մեկ այլ ոսկե կանոն: Այն, ինչ հանրապետականները փորձում են գրել գործող իշխանությունների մասին, առաջնահերթ վերաբերում է հենց իրենց:

1. Երևույթների մեջ կապ տեսնո՞ւմ էր Սերժ Սարգսյանը 2018 թվականի ապրիլի 22-ին, Մարիոթ հյուրանոցում, երբ վախեցնում էր նոր Մարտի 1-ով կամ նշում էր, որ 7 տոկոս աջակցություն ունեցող ուժը ի վիճակի չէ որևէ փոփոխության հասնելու:

2. Էս մեկը ընդհանրապես կարծես Սարգսյանի համար կարված լինի: Վարչապետ դառնալու և այդ միջոցով հավերժ ղեկավարելու ցանկությունը փորձում էր ձևակերպել իբրև պետական շահ: Ինչո՞ւ Զաքարյանը խորհուրդ չտվեց Սարգսյանին նման բան չանել, մնում է անհայտ:

3. Իսկապես, 2014 թվականին Սերժ Սարգսյանին հատուկենտ հավատացողներ դեռ կային, պետք չէր անգամ սեփական թիմակիցներին խաբել և ասել, որ չեմ հավակնում վարչապետի պաշտոնին:

4. Սերժ Սարգսյանն իսկապես սկզբունքային գործիչ է: Նա դեռ 1996 թվականին էր ցանկանում կրակել ցուցարարների վրա, այդ ժամանակ նրան թույլ չտվեցին, բայց 2008 թվականին նա իրականացրեց իր ցանկությունը:

5. Այս կանոնը ընդհանրապես գրված է ՀՀԿ-ի համար: Հայ ժողովուրդը երբեք չի մոռանալու այդ ուժի թալանը, ընտրակեղծարարությունը, կոռուպցիան, սեփական քաղաքացիներին գնդակահարելու հետագիծը: Եվ իհարկե, չեն մոռացվի այդ կուսակցության առաջին շարքի դերակատարները: Զաքարյանը կարող է մտահոգ չլինել, իրեն ոչ ոք չի մոռանա:

ՎԱՐԿԱՆԻՇ

   1530 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ