...

Սարգսյանի սիրտն արկածախնդրություն է պահանջում

Սարգսյանի սիրտն արկածախնդրություն է պահանջում

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որը ավարտվում է հետևյալ տողերով. «Պետականության քայքայման գործընթացն անխուսափելիորեն բերելու է անդառնալի կորուստների, որոնցից խուսափելու միակ ճանապարհը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է իշխանությունից»։

«ՉԻ». Հենց այդպես, ոչ ավել, ոչ պակաս: Հետ տվեք մեր փողերը, և վերջ:

Հանրապետական կուսակցության հետագիծը ունենալու պարագայում պետականության քայքայման գործընթացի մասին խոսելը նման է փողոցում գործունեություն ծավալող  մարմնավաճառի՝ փողոցային առևտրի անթույլատրելիության մասին հնչեցրած գնահատականներին:

Սերժ Սարգսյանը դասեր չի քաղել 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներից: Իրեն թվում է, թե Նիկոլ Փաշինյանը իրեն մերժեց, լավ կազմակերպեց և օգտվեց առիթից:

Իրականում իրեն մերժեց մի ամբողջ ազգ, Երևանից մինչև Լոս-Անջելես, Փարիզից մինչև Մեղրի, Գյումրիից մինչև Աթենք: Իսկ դա հնարավոր չէր կազմակերպել, եթե ժողովուրդը համոզված չլիներ՝ Սարգսյանը և ՀՀԿ-ն անդառնալի հարվածներ են հասցնում հայոց պետականությանը:

Եվ քանի որ մինչև հիմա չի ընկալել, թե ինչպես և ինչու մերժվեց, մտածում է՝ ինքը ի՞նչ պակաս կազմակերպիչ է, հիմա էլ մի շարժում ինքը կձևավորի և Փաշինյանին կհեռացնի իշխանությունից: Իսկ եթե ինքը հեռացնի, պարզ է, որ հենց ինքն էլ կհավակնի դառնալ Հայաստանի ղեկավար:

Իրականում, մինչև այս պահը հայ ժողովուրդը չափազանց ներողամիտ է եղել Սարգսյանի հանդեպ: Ընդամենը հեռացրել է պաշտոնից՝ թողնելով վայելել միլիոնները: Մեկ էլ մի քրեական գործ է հարուցված, ընդամենը 1 միլիոն դոլար յուրացնելու համար: Հաշվի առնելով Հայաստանի դատական համակարգը՝ կարելի է եզրակացնել, որ այն տարիներով կքննվի, ատյանից ատյան կգնա և Աստված գիտի, թե երբ դատավճիռ կլինի:

Բայց կարծես թե Սարգսյանի սիրտը արկածախնդրություն է ուզում: Այս անգամ թերևս ժողովուրդը չբավարարվի նրան միայն Մելիք-Ադամյանի օֆիսից վտարելով և գնա ավելի հեռու, ասենք՝ հասնի Ձորաղբյուրի ամառանոցներ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1707 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ