...

Լայն փակված բերանով

Լայն փակված բերանով

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին` ասելով, թե հարցերի չի պատասխանում և դա պատճառաբանել է հետևյալ կերպ. «Այն մթնոլորտը, որը կա այսօր ՀՀ-ում և այն մթնոլորտում, որտեղ որևէ միտք, գաղափար նորմալ առողջ քննարկման չի ենթարկվում և նորմալ երկխոսություն չի ձևավորվում, նման պայմաններում ես ժամանակավորապես որևէ հանրային մեկնաբանություններ չեմ տալու: Առաջարկում եմ, որ մեր լրատվամիջոցները նույնպես նպաստեն այդ առողջ մթնոլորտի ձևավորմանը»:

«ՉԻ». Հրաժարվում եք խոսել, որովհետև խոսելու բան չունեք: Մինչդեռ խոսելու թեմաներ շատ կան: Օրինակ, Արցախի նախկին նախագահները հերթով Նիկոլ Փաշինյանին ստախոսության և հանցավոր անգործության մեջ են մեղադրում՝ կոնկրետ փաստեր հրապարակելով:

Հայաստանի նախկին ղեկավարները հերթով ցույց են տալիս, թե ինչպիսի քայլեր են ձեռնարկել պատերազմը դադարեցնելու և նպաստավոր պայմանագիր կնքելու համար, ու Փաշինյանն ինչ է արել: Ավելի ճիշտ՝ ինչ չի արել:

Այսօր նաև պարզվում է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դեռ հոկտեմբերի 19-ին Նիկոլին հասցեագրված նամակ է պատրաստել, որտեղ կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել, որպեսզի պատերազմը դադարեցվի: Ու Փաշինյանը արգելել է այդ նամակը հրապարակել: 

Ու ամեն օր նորանոր փաստեր են ի հայտ գալիս, թե ինչպես են այս իշխանությունները աղետի հասցրել Հայաստանն ու Արցախը: Դրանք կոնկրետ փաստեր են, փաստաթղթեր, ոչ թե՝ ստատուս-լոլոներ, հեքիաթներ: 

Տեսնո՞ւմ եք՝ ինչքան քննարկելու թեմա կա: Բայց իշխանությունում մարդ չկա, որ սրանց մասին խոսի: 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1428 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ