...

«Լույսի» խավարը

«Լույսի» խավարը

«Ցավալի է, որ խորը դիկտատուրա և ամենաթողություն է տիրում»:

Մտքի հեղինակը Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն է:

«ՉԻ». Բուհ ընդունվելիս աշակերտներից խորը գիտելիքներ են պահանջում, կարծես այդ երեխաները գալիս են ոչ թե սովորելու, այլ դասավանդելու: Բայց Երևանի ավագանու կամ ԱԺ պատգամավոր դառնալու համար ոչինչ չի պահանջվում, անգամ՝ տարրական գիտելիքներ:

Տեսնես, գոնե, տիկին Վարդանյանը մոտավոր պատկերացնում է, թե ինչպիսին է խորը դիկտատուրան: Խորը դիկտատուրա Սադամ Հուսեյնի Իրաքում էր, Մուամար Քադաֆիի Լիբիայում էր, հետաքրքիր սանրվածքով այն տղայի Հյուսիսային Կորեայում է: Պատկերացնում ենք տիկնոջ հիասթափությունը, երբ իմանա՝ քաղաքագետներն անգամ Թուրքիան և Ռուսաստանը չեն դասում խորը դիկտատուրա ունեցող երկրների շարքին: Ավելին, Սերժ Սարգսյանի ռեժիմը նույնպես որևէ դեպքում հնարավոր չէր բնորոշել իբրև դիկտատորական ռեժիմ:

Առջևում ձմեռային արձակուրդներ են: Մարուքյանը ճիշտ կանի Վատիկանից գրանտ վերցնի ու փոքր սեմինարներ կազմակերպի թիմի համար, որպեսզի նրանք այս մակարդակի անհեթեթություններ չտիրաժավորեն: Այլապես «Լույսում» կշարունակի խորը խավար տիրել:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1316 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ