...

Սպասենք նոր հանելուկների

Սպասենք նոր հանելուկների

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյանը գրել է.

«Քաղաքական հանելուկ...

Այն ո՞վ է, ո՞վ է` տարվա կեսը արձակուրդ է, մյուս կեսը հայտնի չէ: 8 ամիս է ընդհատակ է, կապիտուլյանտի քիմքին էլ հաճո չէ: Կապ է տվել ընդդիմադիրներին, ընդունող չի եղել: Լուռ ու մունջ էր նախընտրական, առյուծ է կտրել հետընտրական օրերին»:

«ՉԻ». Դժվար հանելուկ է, բայց փորձենք պատասխանել: Բնականաբար, հանելուկի ոճով:

Դա նա է, դա նա է, ում խորհրդարան մտած դաշինքներից մեկի առաջնորդը եվրոպական մի երկրից բերեց, իսկ դրանից առաջ հայտարարել էր, որ սահմանադրությունը փոխելուց հետո չի հավակնելու վարչապետի պաշտոնին, բայց հետո փոշմանեց, վերջը հանելուկի մարդուն նոր սահմանադրությամբ նախատեսված պաշտոն տվեց, հանրապետական խորհրդարանը հաստատեց, միաձայն «կողմ» քվեարկեց, բոլորը գովեցին նրան, ասացին, ընտիր մարդ է, պետականամետ:

Բայց հետո իրավիճակ փոխվեց, նոր ղեկավար եկավ, հանելուկի մարդու հետ պաղպաղակ կերավ, էդ մարդը լանգետ ու սթեյք սարքեց, բոլորին ժպտաց, սաղի աչքը մտավ, իշխանությունների ու ՍԴ-ի արանքում մնաց, պատերազմից հետո մի թեթև ջղայնացավ, նոր ընտրություններ եղան, ու... ու... հիմա իրեն այդ պաշտոնին նշանակածները իր մասին հանելուկներով են խոսում: 

Մեզ թվում է, ջոկել ենք, թե ում մասին է խոսքը: Միանգամից ասենք, որ դա Ջոնի Բրջոնին չէ:

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   843 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ